News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չորրորդ օրն անընդմեջ ոսկու արժեքը նվազում է գլոբալ շուկաներում ռիսկային տրամադրությունների ընդհանուր աճի ֆոնին, ինչը կրճատում է առավել «հուսալի» թանկարժեք մետաղի պահանջարկը, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազում է 0,22 տոկոսով կամ 3,7 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1800,85 դոլարի։ Ոսկին էժանանում է նոյեմբերի 20-ից, այս ընթացքում գինը նվազել է 3,8 տոկոսով։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազում է 0,61 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 23,157 դոլարի։

Համաշխարհային շուկաներում պահպանվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման հետ կապված լավատեսությունը, այս ֆոնին նկատվում է ավելի ռիսկային արժույթների պահանջարկի աճ, ինչի մասին է վկայում համաշխարհային ֆոնդային բորսաներում վերելքը։ Այսպես՝ երեքշաբթի ամերիկյան բորսաները փակվել են աճով, իսկ Dow Jones Industrial Average-ի (DJIA) ֆոնդային ինդեքսը առաջին անգամ անցել է 30 հազար կետ նիշից։ Չորեքշաբթի աճ է նկատվում նաեւ ասիական ֆոնդային շուկաներում։

Չորեքշաբթի երեկոյան ոսկու արժեքի վրա կարող են ազդել ԱՄՆ ԴՊՀ նիստի արձանագրության տվյալները, որն անցկացվել է նոյեմբերի 4-5-ը, ինչպես նաեւ այս ամենախոշոր համաշխարհային տնտեսության վերաբերյալ մի շարք վիճակագրական տվյալներ։ Այսպես՝ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հրապարակելու է 3-րդ եռամսյակի համար երկրի ՀՆԱ երկրորդ գնահատականը։ Վերլուծաբանների կանխատեսումներով՝ ցուցանիշը տարեկան հաշվարկով աճել է ռեկորդային 33,2 տոկոսով (եթե չորս եռամսյակ անընդմեջ ՀՆԱ-ն աճի նույնպիսի տեմպերով)։ Առաջին գնահատականով աճ էր նախատեսվում 33,1 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ