News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիբեռհանցագործները ավելի հաճախ հարձակումներ են կատարում Չինաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից եւ Ռուսաստանից, նշված է Group-IB միջազգային ընկերության Hi Tech Crime Trends 2020 զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հատուկ ծառայությունների կիբեռդիմակայման մրցավազքի քարտեզում ամենամեծ թվով խմբերը կենտրոնացած են Չինաստանում՝ 23 խումբ, Իրանում՝ 8 խումբ, Հյուսիսային Կորեայում եւ Ռուսաստանում՝ 4-ական խումբ, Հնդկաստանում՝ 3 խումբ, Պակիստանում եւ Գազայի հատվածում՝ 2-ական խումբ։ Հակավարկանիշը եզրափակում են Վիետնամը, Թուրքիան եւ Հարավային Կորեան՝ յուրաքանչյուր երկրում 1-ական խումբ»,- նշված է փաստաթղթում։

2019 թվականի երկրորդ կիսամյակին – 2020 թվականի առաջին կիսամյակին ամենաշատ հարձակման է ենթարկվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորել Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ Պակիստանից կառավարամետ խմբերը․ այս տարածաշրջանում ընդհանուր 34 արշավ է անցկացվել։ Երկրորդ տեղում են հայտնվել եվրոպական երկրները (22 արշավ), որոնցով հիմնականում հետաքրքրվել են Չինաստանից, Պակիստանից, Ռուսաստանից եւ Իրանից խմբերը։

Հաջորդում են Միջին Արեւելքը եւ Աֆրիկան․ այս երկրներում անցկացվել է 18 արշավ՝ հիմնականում Իրանից, Պակիստանից, Թուրքիայից, Չինաստանից եւ Գազայից հաքերների կողմից։ Ընդ որում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամենաքիչ հարձակման ենթարկվող տերություններն են՝ 15 արշավ է անցկացվել ԱՄՆ-ում եւ 9 արշավ՝ Ռուսաստանում։ Հարձակվողների կազմը երկու երկրի համար էլ նույնն է․ դրանք հիմնականում Չինաստանից, Հյուսիսային Կորեայից եւ Իրանից խմբերն են։ Ռուսաստանում գրանցվել է ղազախական հատուկ ծառայությունների մեկ հարձակում, ԱՄՆ-ում հաքերներ են հարձակվել նաեւ Գազայի հատվածից եւ Պակիստանից, նշված է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ