News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր բանականություն ունեցող մարդ պետք է մտածի, որ ինքը պարտավոր է օրինական ճանապարհով շարժվել եւ իրավաչափ գործողություններ կատարել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

«հիմա եթե իմ հացադուլ սլսելուց, պահանջներ ներկայացնելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազը չի մտածում իրավաչափ գործողություն կատարել, այսինքն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցել, դա նշանակում է՝ ինքը չի մտածում, որ Նիկոլ Փաշինյանը մշտական չէ, դրանից հետո ինքը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի անգործություն ցուցաբերելու համար»,-ասաց նա:

Կիմ Բալայանի խոսքով, այս պայմաններում ԱԺ-ն նախ պետք է ռազմական դրությունը վերացնի, քանի որ վարչապետի հրաժարական չի կարող պահանջվել առանց ռազմական դրությունը վերացնելու. «Ռազմական դրությունը պետք է վերացվի եւ ընդունի վարչապետի հրժրականը: Այլ ելք ես չեմ տեսնում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով մի քիչ ազգային մտածողություն ունի, այլ ձեւով շարժվել չի կարող»:

Հարցին, թե նոր բանակցողը կարո՞ղ է որեւէ փոփոխություն մտցնել ստորագրված փաստաթղթում, նա պատասխանեց. «Ես միանշանակ համոզված եմ՝ այո: Նոր բանակցողը կարող է, եւ ես մտավախություն ունեմ, որ այս իրավիճակը, որ ստեղծվել է, նաեւ այն փոխհարաբերությունների հետեւանքն է, որը Նիկոլ Փաշինյանը ստեղծել է այս 2,5 տարում:

Փաստաթուղթը ամբողջությամբ չեղարկելու մասին հնարավոր չի այսօր խոսել, որովհետեւ նախ զինադադարի կարող էին համաձայնվել առանց միջազգային պայմանագիր կնքելու: Բայց միջազգային պայմանագրի մյուս բոլոր կետերը պետք է պարտադիր կարգով վավերացման գործընթաց ունենային: Տեսեք, Պուտինը Արցախ խաղաղարար զորք ուղարկելու համար մտավ Դումա եւ օրինական ճանապարհով թույլտվություն վերցրեց: Մեր պետությունը, որ պետք է պարտադիր ԱԺ-ում համաձայնություն ստանար, դա էլ տեղի չի ունեցել: Այսինքն սահմանադրական կարգի խախտման բազմաթիվ կետեր կան, բոլոր այդ կետերը ենթակլա էին քննարկման միջազգային պայմանագրի նորմերին համապատասխան»:

Կիմ Բալայանը համոզմունք հյատնեց, որ ՍԴ-ն միանշանակ համաձայնություն չէր տաայս պայմանագրին, որը որպես հայտարարություն է ընդունվել. «Որովհետեւ եթե տարածքային խնդիր է քննարկվում, Սահմանադրությունը նախատեսում է, որ այդ հարցը պետք է հանրաքվեով լուծվի, եւ ոչ թե ԱԺ-ի կողմից վավերացման միջոցով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ