News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է և պետք է շատ արագ այդ փլուզումը կանգնեցնել: Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն արդեն երրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ հացադուլ է հայտարարել:

«Արցախի խորհրդարանի 17 պատգամավոր էլ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որը չես հասկանում, թե ինչու է եկել «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության հետ հանդիպել, անհասկանալի էր՝ Մոսկվա գնաց, եկավ, թե չգնաց, եկավ, նաև այնտեղ գործող պետական պաշտոնյաների թևերը քշտելու և աշխատելու անհրաժեշտությունը կար, թեև տեղեկանում ես, որ որոշները Երևանում են»,- ասաց նա:

Մանուկյանը հավելեց, որ իրեն լավ է զգում, որևէ փոփոխություն չկա:

Անդրադառնալով հարցին, թե այսօր եռակողմ հայտարարության կետերն են կյանքի կոչվում նաև Քարվաճառի մասով, Մանուկյանն ասաց, որ դա հարցազրույցով մեկնաբանելու չէ: Նա պատմեց, որ երեկ իրեն է զանգել ընկերներից մեկը, որը վերջին 2.5 տարին Նիկոլ Փաշինյանի կողմնակից էր, և ով տարիներ շարունակ ազատագրված տարածքներում դպրոց, մանկապարտեզ էր կառուցում: «Մի խոսքով՝ նվիրյալ հայորդի, որն արտասահմանից հայրենիք է տեղափոխվել և արցունքն աչքերին, լացելով հեռախոսով պատմում էր, որ ինքն իր ձեռքով իր կառուցած դպրոցն է քանդել Քարվաճառում: Բառերով չեմ կարող ասել այն ամենը, ինչ որ կա, ինչ զգում եմ»,- նշեց նա և հավելեց.

«Ով արեց սա, գետինը պետք է մտնի, քաղաքական առումով պետք է հրաժարական տա, բայց մարդկային առումով գետինը պետք է մտնի, պոռոտախոսները պոռոտախոսությամբ 2.5, տարի մեծ-մեծ խոսելով, բերեցին հասցրին այստեղ, ուղղակի չեմ էլ կարող բառեր գտնել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ