News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք 80 տոկոսով պարտվել են ԱԹՍ-ներին, հատկապես մեզ նեղություն են տվել «Բայրաքթարները»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Իրենք երկու տեսակ ԱԹՍ են կիրառում. Մեկը հետախուզում հետ է գնում, մյուսը խփում է: «Բայրաքթարների առաջին» խմբաքանակը Արդբեջանը ստացել է մայիսին, բայց դեռեւս հունվարին, երբ սկսեց իսրայելականները եւ «Լորաները» գնել, դա պետք է ահազանգ լիներ մեզ համար: Դա հզոր զենք է: Հունվարի 31-ին, երբ մեր կողմից գնվեց 4 հատ «Սու 30»-ները, ես չհասկացա, թե էս մարդիկ ինչի են սա առել: «Սու 30»-ը կործանիչ է, հատը 30-40 մլն: Մենք կործանելու բան չունեինք, մենք պետք է պաշտպանվեինք: Կարո՞ղ է գնայինք Բաքուն խփեինք: Բացի այդ, եթե դու առել ես «Սու 30» առանց իր կոմպլեկտների եւ 10-ից պակաս, իրենք 10 հատ պետք է լինեն, որ իրենք իրենց կարողանան պաշտպանեն, որ օդ-օդ հրթիռներով իրենց չխփեն, որ F-16-ը չխփի «Սու 30»-ին: Սա հարձակողական զենք է: Այդ ինքնաթիռից առնում են կամ 10 հատ, կամ ոչ մի հատ չեն առնում: Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է այդ ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի:

Դա չէր էլ կարող կիրառվել այս պատերազմում, դեռ մի ռոտ էլ պահում էին, որ նրանց չգան դրանց խփեն Երեւանում: Կարող էին ԱԹՍ ուղարկել ու դրանք ոչնչացնել: 140-150 մլն դոլարը հերիք էր, որ առնվազն 15 հատ «Պանսիր» առնելու համար, կամ 7 հատ «Տոռ» դիվիզիոններ առնելու»,-հայտարարեց Բագրատյանը:

Նա հավելեց, որ մարտին Ադրբեջանը «Բայրաքթարներ» գնելու կոնտրակտ է ստորագրում. «Ես այդ ժամանակ ասում եմ՝ մեզ խայտառակ պարտություն է սպասվում, ինձ ասում են՝ դու թուրքերի կողմի՞ց ես:

Հաջորդ սխալը. Չգիտես ինչու ստեղծվում է կենտրոնացված հակաօդային պաշտպանություն, փոխանակ ցրենք: Եվ այդ կենտրոնացված համակարգը պատերազմը սկսելու օրը առավոյան արդեն ոչնչացված էր Շուշիում: Ամբողջ Ղարաբաղում մենք ունեինք ընդամենը 5 «Տոռ» դիվիզիոն, պետք էր 30 հատ: Հաջորդ սխալը, չգիտես ինչու «ՕՍԱ-ԱԿ» ենք առնում, որը 50 տարվա զենք է, որով մեխանիկորեն խփում ես: Հիմա ո՞վ է դրանով խփում: Դու պետք է ունենաս ռեբ համակարգ, որը քո հրթիռը վերցնում տանում կպցնում է ինքնաթիռին, վրիպում չի լինում»,-հայտարարեց Բագրատյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ