News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչու էր այսօր բերման ենթարկվել.

«Ես Կառավարության շենքի առջեւով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանայի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մեր գրասենյակում օգնել էինք, քրեական անցյալ ունեցող մեկն էր, որը ինձ բավականին ագրեսիվ ձեւով ասաց՝ իմ գործ ինչ եղավ, ես էլ ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում։ Նա ամենախայտառակ հայհոյանքները հնչեցրեց եւ իմ հասցեին, եւ Ղարաբաղի հասցեին։ Ես շուռ եկա, ասեցի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ, հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ կոպիտ ձեւով։ Ոստիկանները եկան ու նրան մի կողմ քաշեցին, երկուսիս էլ բերման ենթարկեցին»։

Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ իր՝ բերման ենթարկելու որոշման մեջ գրված է՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. «Այսինքն՝ ես բերման եմ ենթարկվել ծեծի կասկածանքով։ Տեսնես՝ այդ մարդուն ինչ լավություն եմ արել, որ այդպես վարվեց։ Ի՞նչ գործ ուներ նման քրեական անցյալ ունեցող անձը ոստիկանների մեջ կանգնած»։

Իրավապաշտպանն այդ միջադեպը համարեց սադրանք՝ իր նկատմամբ. «Ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ առաջիկայում եւս կլինեն, պետք է զգույշ լինել»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի վերջին օրերին քաղաքական ընդդիմախոսներին բերման ենթարկելը, Իշխանյանն ասաց. «Խնդիր է դրված՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու վարչապետի կողմից։ Նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները։ Դե յուրե այդ կառույցները գտնվում են նրա ենթակայության տակ, եւ այդ կառույցների ղեկավարներին ձեռնոցի պես փոխում է, որոնց չի վստահում։ Եթե մենք լսենք նախկին ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենների խոսքերը, ապա նրանք բացահայտ ասում են, թե ինչ անօրինական հրամաններ են տրված եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ