News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաղը Աժ արտահերթ նիստն է, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն է՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը վերացնելու մասին: Այս մասին հայտրարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգությունն» արձանագրում է, որ Աժ բոլոր խմբակցությունները, հատկապես «Իմ քայլը»՝ իբրև խորհրդարանական մեծամասնություն, մեծ պատասխանատվություն ունեն հայոց պետականությունը և ինքնիշխանությունը պահպանելու գործում:

Ժողովրդի յուրաքանչյուր քվեն նրանց պարտավորեցնում է հանձնառու լինել՝ կողմ քվեարկել ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու օրինագծին, որը նոյեմբերի 9-ին կնքված վտանգավոր համաձայնության իրականացման հակասական ընթացքում խաթարում է պետության սահմանադրական կարգը, խորացնում անիշխանությունը՝ ի ցույց դնելով պետական մարմինների կաթվածահար և անգործունակ վիճակը, խոչընդոտում մեզ պարտադրված պարտության բեռից նվազագույն կորուստներով դուրս գալու բոլոր ողջամիտ քաղաքական փորձերն ու հակաճգնժամային ծրագրերը՝ առավել բևեռացնելով հանրային տրամադրություները, պետության և ժողովրդի միջև պառակտման վիհը:

ՀՀ ԱԺ-ն պետք է սահմանադրական ճանապարհով ապահովի ձախողված կառավարության հրաժարականը վարչապետի գլխավորությամբ, նախաձեռնի անցումային կառավարության ձևավորումը՝ ոլորտում կայացած արհեստավարժների ու ճգնաժամային կառավարիչների ընտրությամբ՝ ապահովելով նոր ընտրական օրենսգրքի, սահմանադրական բարեփոխումների կայացումը, որոնց հիմքի վրա ողջամիտ ժամկետներում՝ 6 ամսից մինչև մեկ տարի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկատարվեն: Արցախի և Հայաստանի  շահերը,  ազգային, պետական անվտանգությունը վեր են ամեն ինչից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ