News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ ներքաղաքական բազարների թեման չէր շարունակի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողների զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ խորհրդի նիստի որոշմանը:

«Երբ մենք իշխանական գործընկերներին ասում էինք՝ ԱԺ եկեք, քվորում ապահովեք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ եւ քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Ես չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ինչ-որ մեկին մանդատից զրկելու հարցն ո՞ւմ է դա հետաքրքրում»,- նշեց Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մարդկանց փողոց դուրս գալու հարցին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են. «Մարդիկ հավես չունեն եւ որքան կարող են դուրս գալ եւ պահանջել իշխանության հրաժարականը, բացի այդ կան զինված խմբեր, մարդիկ վախենում են դուրս գալ, սա այլեւս այն անվտանգ Հայաստանը չէ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավաճանական բանդայի պարագլուխն ու անդամներն ամենօրյա ռեժիմով հարստացնում են ապագա քրգործի դրվագները. Արթուր Ղազինյան
Իսկ Նիկոլ Փաշինյանի «Շուշին ադրբեջանական քաղաք է» դավաճանական հայտարարության հիմքում դրված էր ոչ այլ ինչ, քան իր անմիջական հրամանով Շուշին…
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը
Նշենք, որ դեռեւս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց...
«Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան
Իմ խորին համոզմամբ՝ բո­լոր այն անհատները և քա­ղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջի­կայում էական քաղաքական...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը
Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով անկանխատեսելի է եւ ցանկացած պահի հուժկու ընդդիմադիր շարժում...
«168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական
Դասական մոդելում նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական գործիչները ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրեր...
«Հրապարակ». Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում
Այդ ջոկատները չհասցրեցին ձեւավորվել, պատերազմը 3 ամիս է՝ ավարտվել է...
Ամենաշատ