News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտոնական անձինք հանդիպում են կազմակերպել Իսրայելի վարչապետի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի միջեւ որպես պարգեւատրում «Ալ Քաիդա»-ի առաջնորդի սպանության համար, գրում է Insider-ը՝ հղում անելով հետախուզությունում իր աղբյուրներին:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ: Հանդիպումը գաղտնի է եղել, սակայն հասարակությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մանրամասներ են հրապարակել իսրայելական լրատվամիջոցները: Այդ հաղորդագրություններից հետո Սաուդյան Արաբիան կտրականապես հերքել է հանդիպման փաստը: Սակայն երկու պաշտոնյաներ պնդել են, որ այն կայացել է:

Աղբյուրները բնութագրել են հանդիպումը որպես պարգեւատրում Իրանում բնակվող «Ալ Քաիդա»-ի բարձրաստիճան գործիչ Աբու Մոհամեդ ալ-Մասրիի սպանության համար:

The New York Times-ի հաղորդմամբ՝ հանդիպումը միջոց էր հայտարարելու, որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես կճանաչի Իսրայելը՝ Իսրայելի հետ Սուդանի, Բահրեյնի եւ ԱՄԷ-ի նմանատիպ համաձայնություններից հետո:

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գործարք է կնքել իսրայելցիների հետ Մասրիի հետ կապված, Իսրայելը դա արել է, որպեսզի օգնի ամերիկացիներին ահաբեկչի ոչնչացման հարցում:

«Ծրագիրը կայանում էր նրանում, որպեսզի Բահրեյնը, Սուդանը եւ ԱՄԷ-ն կարգավորեն հարաբերությունները Իսրայելի հետ, ապա սպանեն Մասրիին՝ որպես ապացույց, որ Իրանն աշխատել է «Ալ Քաիդա»-ի հետ: Սակայն Թրամփը պարտվել է, սաուդիցները համաձայնել են հանդիպում կազմակերպել, ապա զայրացել, որ այդ մասին տեղեկության արտահոսք է եղել»,-ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ սաուդցիները չեն ցանկանում որեւէ գործողություն ձեռնարկել, քանի դեռ ԱՄՆ նոր վարչակազմ չի եկել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ