News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը «սովորական թղթի կտոր» է անվանել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

«Նախ եւ առաջ կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձեւը ոչ այլ ինչ է, քան սովորական թուղթ: Հանուն նեղ քաղաքական ամբիցիաների ընդունված այս թղթի կտորը, միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի կոպիտ խախտման հետ մեկտեղ, լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների եւ օբյեկտիվ գործունեության վերաբերյալ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ»,- ասել է Հաջիեւը:

Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ