News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստեղծված իրավիճակը չափազանց ծանր է, ելքը մեկն է՝ այդ անձը, ով ներկայանում  է որպես վարչապետ, անհապաղ պետք է հեռանա, որից հետո նոր Կառավարություն լինի եւ փորձի այս դաժան իրավիճակից ելքեր որոնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ի՞նչ ելքեր, ինչպե՞ս՝ ես դժվարանում եմ այս պահին ասել, որովհետեւ օր օրի ավելի ծանր վիճակ է ստեղծվում, կառավարման համակարգը վերջնականապես  փլուզվում է, արտաքին եւ ներքին քաղաքականություն չկա։ Ով էլ գա, ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում, որ այս ամեն ինչը ինչ-որ կերպ փորձի վերականգնել»,- ասաց նա։

Ռազմական գործողությունները դադարելուց օրեր անց Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ ներկայացրեց, որում նշել էր, որ դրանում տեղ գտած միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս։ Ճանապարհային քարտեզի իրագործման համար ըստ նրա՝ կառավարության կազմում փոփոխություններ էին պետք, եւ նա երկուսուկես տարի առաջ ձեւավորված գործադիրի որոշ անդամների աշխատանքից ազատեց։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու հեռացող նախարարներն այդ կերպ իրենց կաշին են ուզում փրկել եւ ժամանակ շահել։

«Այդ փոփոխություններն ինձ չեն հետաքրքրում։ Այս ամենի պատասխանատուները վարչապետ ներկայացող անձի գլխավորությամբ՝ իրենք իրենց կաշին փրկելու խնդիրն են լուծում, եւ այդ կաշին փրկելու խնդիրը  լուծելու ճանապարհին պատրաստ են այս երկիրը ավելի ծանր վիճակում դնել, այլ խնդիր այդ մարդիկ չունեն։ Կառավարության այս փոփոխություններով փորձում են ինչ-որ պատրանք ստեղծել, որ նոր մարդիկ են գալիս, ինչ-որ բան կարող են անել, իհարկե, այդ ամեն ինչն անլուրջ է եւ դա նույնիսկ չարժե քննարկել»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանը նման խայծեր է գցում։

«Այդ մարդը չի կարող մնալ վարչապետ, սա պետք է բոլորս հասկանանք եւ նրա խոսքերը չփորձենք քննարկել, ինքը պետք է գնա եւ վերջ։ Նա ոչ մի բանի ի զորու չէ։

Նա երկուսուկես տարի առաջ ստացել է երկիր՝ լավ թե վատ, որն ուներ տարածք, բանակ եւ այլն, ինքն այդ ամեն ինչը տապալել է, էդ տապալելուց հետո ուրիշ ի՞նչ պետք է անի, ուղղակի էդ տապալումը պետք է շարունակի, ինքը ուրիշ բանի ունակ չէ»,- շեշտում է նա։

Ինչ վերաբերում է Կառավարության նոր անդամներին, ապա Ստեփան Դանիելյանի համար անհասկանալի է, թե ինչու են նրանք համաձայնել մաս կազմել այս իշխանությունենրին։

«Երեւի պետք է այդ մարդկանց հոգեբանության մեջ մտնել եւ փորձել հասկանալ, թե իրենք ինչի են այդպիսի քայլի գնում։ Երեւի ինչ-որ սին հույսեր ունեն, որ այս իշխանությունը կարող է շարունակվել, եւ ինչ-որ մեկն իրենց համոզել է դրանում»,- նկատում է նա։

Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ իր եւ Ռուսաստանի, Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունից հետո հայ հանրությունը չի աջակցել ընդդիմության ցույցերին եւ երկրում իշխանափոխության կոչերին։

«Հանրությունը հիմա հոգեբանական շատ ծանր վիճակում է եւ դրա համար նման փողոցային երթերին շատ մարդիկ չեն հավաքվում, բայց եթե այդ անձնավորությունը հույս ունի, որ կարող է երկարացնել իրավիճակը, ինքը քաղաքական գործընթացները այլ ուղով՝  դեպի ուժային դաշտ է տանում, որտեղ շատ վատ բաներ կարող են լինել, առաջին հերթին երկրի համար»,- նշում է քաղաքագետը։

Դիտարկմանը, արդյոք ակնարկում է քաղաքացիական բախումների մասին, Ստեփան Դանիելյանն արձագանքեց․ «Ավելի վատ բաներ եմ ակնարկում, քաղաքական լուծումներ չթողնելով ինքը մարդկանց դրդում է, որպեսզի նրանք գնան այլ գործողությունների»։

Տպել
Ամենաշատ