News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր գող, Թուրքիայում սպանված, քրեական շրջանակներում Գուլի մականունով հայտնի Նադիր Սալիֆովի եղբայրը, ծեծկռտուք է հրահրել Եկատերինբուրգի բանջարեղենի պահեստում, հայտնում է URA.RU- ն:

Ըստ թերթի, Գուլիի հետնորդ Նամիկ Սալիֆովը (Բակինսկի) բանջարեղենի № 4 պահեստում նոր հսկիչ է դրել, որը հայտնի է որպես գործարար Սամիր: Թուրքիայից Եկատերինբուրգ ժամանած Սամիրը սկսել է նոր կանոններ հաստատել: Մասնավորապես, նա կազմակերպել է նոր գանձումներ եւ առեւտրականներից պահանջել է Իրանից եւ Ադրբեջանից ապրանքներ ձեւակերպել իր մաքսային գործակալի միջոցով:

Արդյունքում մեծացող դժգոհությունը վերաճել է կոնֆլիկտի։ Տղամարդկանցից մեկը, ով բանջարեղենի պահեստում հայտնի է Վագր մականունով, դանակով վիրավորել էպահեստի երկու պահակներին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները՝ հասկանալու բախման բոլոր հանգամանքներն ու պատճառները:

Սեպտեմբերի 17-ին հաղորդվել էր, որ Նամիկ Սալիֆովը հայտարարել է սպանված եղբոր «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին:

Այս տարվա օգոստոսի 19-ին Ադրբեջանի գլխավոր գող Նադիր Սալիֆովը՝ Նամիկի եղբայրը, սպանվել էր թուրքական ռեստորանում: Մարդասպան Խագան Զեյնալովը, որը հայտնի է որպես Խան Բակինսկի, վայելում էր Գուլիի վստահությունը եւ համարվում էր նրա մերձավորներից մեկը: Սկզբում նա Թուրքիայի ուժայիններին ասել էր, որ անձնական թշնամանքից ելնելով է սպանել Գուլիին, բայց հետո խոստովանել էր, որ իրեն վարձել են մի քանի միլիոն դոլարով: Սակայն մարդասպանի վարձը չեն վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ