News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հարավկորեական դատարանը վիրտուալ ցանցի կազմակերպչին, որը զբաղվել է սեքսուալ շանտաժով, դատապարտել են 40 տարվա բանտարկության, հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։

24-ամյա Չո Ջու-բինը մեղավոր է ճանաչվել օնլայն ցանցի կազմակերպման մեջ, որը շանտաժի է ենթարկել առնվազն 74 կնոջ, այդ թվում՝ 16 անչափահասների։ Մեղադրող կողմը սա անվանել է «վիրտուալ ստրկացում», որի հետեւանքով զոհերը ստիպված էին ուղարկել իրենց իսկ ավելի ու ավելի նվաստացուցիչ, իսկ երբեմն դաժան սեքսուալ պատկերներ։

Գործը ազգային արձագանք է հարուցել․ միլիոնավոր կորեացիներ միջնորդագրեր են ստորագրել, որոնք իշխանություններին կոչ են արել բացահայտել Չոյի անձը եւ հետապնդել ոչ միայն կազմակերպիչներին, այլեւ ցանցի մասնակիցներին, որոնք 1,5 մլն վոն են վճարել (1360 դոլար) տեսանյութերը եւ պատկերները դիտելու համար․․․

Ոստիկանությունից հայտնել են, որ կալանավորվել է առնվազն 124 կասկածյալ եւ Telegram-ում ու այլ սոցցանցերում 18 օպերատոր, ներառյալ Չոն ձերբակալվել են անցյալ տարեվերջից համանման սեքսուալ հանցագործությունների հետաքննությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ