News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։

«Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։ Գործընկերներից մեկն ասաց․ «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ ԶԱԿ-ում է աշխատել, գիտի ոնց փող բերի»։

Բայց ոմանք կարծում են, որ Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել եւ միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին։

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը ՀՀԿ-ի իշխանության ներկայացուցիչներից էր, բայց հեղափոխությունից հինգ պակաս կողմնորոշվել էր, իսկ հոկտեմբերի 12-ին գրառում էր արել՝ հերոսացնելով Նիկոլ Փաշինյանի որդուն, որ իբրեւ թե ողջ զորքը փախել է, նա՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ քայլն» արգելափակեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծը
Նշենք, որ հայտարարության նախագծում ներկայացված «ճանապարհային քարտեզի» առաջին կետում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա...
Մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է. Արփինե Դավոյան
Այսօր ընդդիմությունն այս ամբիոնից հնչեցրեց տարբեր հայտարարություններ։ Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես...
Ցրեք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրությունների, սպասում ենք այդ պրոցեսին․ Էդմոն Մարուքյան
Ես ուզում եմ արձագանքել տիկին Մակունցի այն հայտարարությունը, որ ճանապարհային քարտեզ է հրապարակել իշխանությունը եւ առաջարկել արտահերթ…
Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան
Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի…
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Մեր տեղեկություններով՝ այս շրջանում «սորոսականները» հրահանգ ունեն առանձնահատուկ ակտիվանալ անվտանգային հարցերում...
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
Մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց իր նշանակման մասին լուրը...
Ֆոտոռեպորտաժներ