News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրոպան ճնշում չի գործադրի Բայդենի վրա՝ Իրանի միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի շուտափույթ վերադարձի համար, հաղորդում է WSJ-ը:

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ նախկինի պես աջակցում են գործարքին, սակայն չեն կարծում, որ հնարավոր կլինի հասնել լիարժեք վերադարձի մինչեւ հունիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունները:

Ըստ հաղորդագրությունների՝ եվրոպացի դիվանագետները կարծում են, որ Իրանը կընտրի առավել կոշտ քաղաքականություն ունեցող նախագահի, քան ներկայիս «չափավոր» նախագահ Հասան Ռոհանին է:

«Կարծես, Եվրոպան իսկապես ցանկանում է, որպեսզի Բայդենի վարչակազմը թուլացնի լարվածությունն ու պատժամիջոցները, եւ Թեհրանին առաջարկում է «զգալի տնտեսական շահ» ընտրություններից առաջ»,-նշում է պարբերականը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել