News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի եւ Չինաստանի ԱԳ նախարարներ Կան Կյոն Վհան եւ Վան Ին Սեուլում բանակցություններ են վարել երկիր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցի շուրջ խոսակցությունների ֆոնին։

Վան Ին նշել է, որ նրա այցը կոչված է ընդգծելու երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, քանի որ 2 երկրները «որպես ռազմավարական գործընկերներ» համագործակցում են տարածաշրջանային խաղաղության եւ կայունության պաշտպանության ու գլոբալ կառավարմանը նպաստելու գործում։ «COVID-19-ի ճգնաժամը չի կարողացել հաղթել մեր երկու երկրների քաղաքացիներին,- ասել է նա։ - Երկկողմ կապերը հաղթահարել են COVID-19-ի փորձությունները եւ ցուցադրում են իրենց ուժն ու ավելի մեծ էներգիան»։

«Ես նաեւ անհամբերությամբ սպասում եմ հնարավորությանը քննարկելու Կորեական թերակղզու իրավիճակի կայուն կառավարման եւ հաստատուն խաղաղության մեր ջանքերի առաջմղման համար պայմանների ստեղծման միջոցները»,- նշել է Կան Կյոն Վհան։

Երկրներն ուսումնասիրում են Սեուլ Սի Ցզինպինի այցի հնարավորությունը։ Նրա այցը սպասվում էր այս տարվա սկզբին, բայց համավարակի պատճառով հետաձգվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ