News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բայդենի վարչակազմը պետք է արագ գործի` Չինաստանի հետ շփումը վերականգնելու համար, հակառակ դեպքում ճգնաժամի վտանգ է առաջանում, որը կարող է ռազմական բախման վերաճել, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
«Եթե ինչ-որ համատեղ գործողությունների հիմք չլինի, աշխարհը կհայտնվի Առաջին համաշխարհային պատերազմի հետ համեմատելի աղետի առջեւ»,- ասել է Քիսինջերը Bloomberg New Economy Forum-ի բացման ժամանակ:

«Ամերիկան ​​եւ Չինաստանն այժմ ավելի ու ավելի են հակված առճակատման եւ իրենց դիվանագիտությունն առճակատային են վարում»,- ասել է 97-ամյա Քիսինջերը` նշելով, որ ճգնաժամը կարող է դուրս գալ հռետորաբանության շրջանակներից եւ իրական ռազմական բախման վերաճել:

Դիվանագետը, ով հիմքեր էր նախապատրաստել 1972-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնի` Չինաստան կատարած պատմական այցի համար, հույս է հայտնել, որ համավարակի ընդհանուր սպառնալիքը ճանապարհ կբացի երկու երկրների միջեւ քաղաքական բանավեճերի համար, երբ Բայդենը հունվարի 20-ին ստանձնի իր պաշտոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ