News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի թուրքական դատարանը ցմահ ազատազրկման մասին տասնյակ դատավճիռներ է կայացրել 2016-ի հեղաշրջման փորձի համար մեղադրվող գրեթե 500 ամբաստանյալներից ոմանց նկատմամբ, հաղորդում է Anadolu-ն:

Աղբյուրի համաձայն` F-16-ի 25 օդաչու դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ չորս քաղաքացիական անձ 79-ական ցմահ ազատազրկում է ստացել:

Անկարայի մերձակայքում գտնվող Աքինջի ռազմաօդային բազայում ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը եւ մյուսները մեղադրվել են հեղաշրջումը ղեկավարելու եւ կառավարական շենքերը, այդ թվում` խորհրդարանի շենքը ռմբակոծելու, ինչպես նաեւ` նախագահ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մեջ:

Դատավարությունն ամենաաղմկահարույցն էր պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ մեղադրվող հազարավոր մարդկանց դեմ տասնյակ դատական ​​գործընթացներից, որում Անկարան մեղադրել էր ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում 304 զինվորականի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար
Նշվում է, որ օպերացիան անցկացվել է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն ձերբակալվել է...
Թուրք լրագրողը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բարանսուն մեղավոր է ճանաչվել թուրքական հետախուզության գաղտնի տեղեկությունների բացահայտման մեջ իր հոդվածում, որը գրել էր 2013 թվականին այժմ գոյություն չունեցող Taraf թերթի համար....
Քուրդ պատգամավորը, նախկին ոստիկանները Թուրքիայից Հունաստան են փախչում փախստականներով նավակներով
Նավում են եղել Քուրդիստանի Քրդական աշխատավորական կուսակցության 10 անդամներ, ինչպես նաեւ քուրդ լրագրող․․․
Թուրքական դատախազությունը 191 զինծառայողի ձերբակալության հրաման է արձակել
Նշվում է, որ կասկածյալների ձերբակալության օպերացիաներն իրականացվում է Թուրքիայի 23 նահանգներում...
Թուրքիայում հետապնդում են նախկին ուժայիններին
Կասկածյալների թվում են ոստիկանության 6 պետեր, ոստիկանապետի 11 տեղակալներ եւ ոստիկանության 58 աշխատակիցներ…
Թուրքիայի իշխանությունները շարունակում են վհուկների որսը
Թուրքիայի իշխանությունները 118 մարդու՝ հիմնականում զինծառայողների եւ անվտանգության ուժերի աշխատակիցների կալանավորելու օրդեր են տվել…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ