News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չնայած ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս երկրում ռազմական դրության ռեժիմի չեղարկման նախաձեռնությամբ: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ այլեւս անհրաժեշտություն չկա պահպանել ռազմական դրության ռեժիմը, քանի որ սպառնալիքները, որոնց հետ կապված սահմանվել էր տվյալ ռեժիմը, այլեւս չկան: Պատգամավորը նաեւ նշեց, որ ռազմական դրության ռեժիմի երկրարաձգումը բացասաբար է ազդում առանց այդ էլ բարդ տնտեսական իրավիճակի վրա: Նրա խոսքով՝ զորամասերում գտնվող աշխատունակ քաղաքացիները, որոնք լավ կրթություն, մասնագիտություն, աշխատանք ունեն, այժմ անգործ են եւ տնտեսապես չեն օգնում երկրին: Այնուամենայնիվ, Գորգիսյանը նկատեց, որ այդ մարդկանց պետք է աջակցել, եւ դրա համար, բնականաբար, հարկատուների եւ պետության ռեսուրսներ են պահանջվում:

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի,Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարություն է ստորագրվել Արցախում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Դրանից հետո կողմերը հայտարարել են, որ անվտանգության հարցը կարելի է լուծված համարել: Նրանք երաշխիքներ են տվել, եւ Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել»,-պարզաբանեց նա:

Գորգիսյանը նաեւ նշեց, որ նոյեմբերի 10-ին «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ այդ ժամանակ նրան վստահեցրել են, որ ՊՆ-ին եւս 7 օր է անհրաժեշտ առկա հարցերը լուծելու համար, ինչից հետո արդեն հնարավոր է բարձրացնել ռազմական դրության ռեժիմի չեղարկման հարցը: Սակայն պատգամավորը նշեց, որ այսօր արդեն նոյեմբերի 25-ն է, այսինքն՝ ՊՆ-ին եւ ԳՇ-ին բավականին երկար ժամանակ է տրվել խնդիրները լուծելու համար:

Նա կոչ արեց պատգամավորներին չեղարկել ռազմական դրության ռեժիմն ու դրանից բխող բոլոր սահմանափակումները:       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ