News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտը: Այսօր ԼՂՀ է տեղափոխվել հատուկ նշանակության բժշկական ջոկատ, որը ժամանել է Արեւելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտում հայտնվել են նաեւ նորագույն հայրենական ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» համալիրներ: Յուրաքանչյուրի կազմում կան մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո- եւ վիդեոհաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այդ պատճառով «Լեեր-3»-ն անվանում են բջջային զենք:

«Իզվեստիա» պարբերականը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ այդ ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ժամանակ տեղի բնակչությանը զանգվածաբար տեղեկություններ հաղորդելու համար: «Լեեր-3»-ը նմանանատիպ խնդիրներ հաջողությամբ լուծել է Սիրիայում:

«Լեեր-3»-ի կազմում ներառված են «Օրլան-10» երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք մոդիֆիկացված են ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրների լուծման համար, ինչպես նաեւ ԿամԱԶ-5350-ի բեռնատարի հենք վրա կառավարման կետ:

2015 թվականին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը GSM ստանդարտի բջջային կապի ազդանշանների խլացումն էր: Երկու տարի անց այն մշակել են եւ ընդլայնել հնարավորությունները՝ ժամանակակից 3G եւ 4G ցանցերը ճնշելու համար, ինչպես նաեւ մեծացվել է գործողության տիրույթը:

«Լեեր-3»-ն ունակ է ժամեր շարունակ թռչել նշված տարածքում՝ ընդօրինակելով բջջային կապի աշտարակի: Ընդ որում, այն գործի է դրվում շրջաններում, որտեղ ռադիոծածկույթ չկա կամ այն շատ թույլ է: Հեռախոսներն ավտոմատ կերպով միանում են ազդանշանի առավել հզոր աղբյուրին: ԱԹՍ-ի հստակ բնութագրեր չեն բացահայտվում, սակայն «Օրլան-10»-ը կարող է օդում գտնվել 10-12 ժամ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ