News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի քայլերն ու դերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին Բելառուսի պետության ղեկավարն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, փոխանցում է «Բելտա»-ն:

«Շատ կցանկանայի շնորհավորել Ձեզ Կովկասում տեղի ունեցածի կապակցությամբ: Ապրեք: Հասկանալի է, որ առանց ծախքերի չի լինում. կլինի քննադատություն, ամեն ինչ կլինի: Բայց այն, որ հիմնականում Ռուսաստանի շնորհիվ այս ջարդը դադարեցվեց, որ մարդիկ այնտեղ չեն մահանում եւ որ, չնայած ճանապարհի սկզբում ենք, սկսել ենք Կովկասում հարաբերությունների կարգավորման այս երկար ճանապարհը, դա շատ դրական եւ լավ նշան է: Մենք դիրքորոշումը հենց այսպիսին է»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն պատմել է, որ իսկզբանե խորասուզված էր Կովկասի տարածաշրջանի խնդիրների մեջ, լավ գիտի դրանք, եւ այդ թեման բազմիցս քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: «Ես շատ գոհ եմ, որ այսպես լուծվեց այս ճգնաժամը, ինչպես մենք ժամանակին քննարկում էինք (վերջին անգամ` Սանկտ Պետերբուրգում): Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրեց այլ խնդիրների եւ կոնֆլիկտային իրավիճակների առկայության վրա: «Ժամանակակից աշխարհում շատ մարտահրավերներ կան: Դուք գիտեք դրանք: Եվ դուք պետք է իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք գնալ մեր ճանապարհով, եթե Ռուսաստանը ցանկանա` Ռուսաստանի հետ միասին, հաղթահարելով այդ խնդիրները` համավարակից մինչեւ բոլոր տեսակի պահանջներ, առաջին հերթին` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աշխարհում միանձնյա գերիշխանության վերաբերյալ: Մենք դա երբեք չենք ողջունել եւ չենք ողջունի»,- շեշտել է Լուկաշենկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ