News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերմանիան, հավանաբար, ստիպված կլինի մինչեւ մարտ երկարաձգել կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերի վարչակազմի ղեկավար Հելգե Բրաունը այն բանից հետո, երբ պաշտոնյաները համաձայնեցրել են մինչեւ դեկտեմբերի 20-ը կոշտ սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:

«Առջեւում ծանր ձմեռային ամիսներն են: Մարտից հետո, հավանաբար, կկարողանանք պատվաստել ավելի շատ մարդկանց, եւ գարնանն ավելի հեշտ կլինի պահպանել վարակման ցածր մակարդակը»,-ասել է Բրաունը:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 22 268-ով եւ կազմել 983 588, իսկ մահացածների թիվն ավելացել է 389-ով եւ կազմել 15 160:

Նոյեմբերի 2-ին Գերմանիան «մեղմացված մեկուսացում» է սահմանել, որպեսզի զսպի երկրորդ ալիքը:

Դեկտեմբերի 1-ից մասնավոր հավաքները սահմանափակվել են մինչ 5 մարդ, մինչեւ Սուրբ Ծնունդը այդ թիվը կավելանա մինչեւ 10:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարել հարեւան երկրներին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է․․․
Նիդեռլանդների կառավարությունն առաջարկել է սահմանել առաջին համազգային պարետային ժամը
Եվ արգելել թռիչքները Հարավային Աֆրիկայից ու Մեծ Բրիտանիայից, որ սահմանափակվի Նիդեռլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիաների տարածումը...
Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համար
Հիմա, երբ այդ երկիրը մեզ գերազանցեց վարակների քանակով, ոչ ոք այդ մասին չի խոսում․․․
Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները
Նա նշել է, որ կառավարությունն արդեն հաստատել էր այս ընթացակարգը դեկտեմբերի 27-ին․․․
Կոնստանտին Զատուլինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում օգնել Ղարաբաղի բնակիչներին
Կարծում եմ՝ պետք է ԱՊՀ գործերով հանձնաժողովին եւ առողջապահական հարցերի հանձնաժողովին հանձնարարել կառավարությունից հետաքրքրվել, թե ինչ ժամկետում, ինչ ծավալով կարող են պատվաստումներ անցկացնե...
ԵՏՄ երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ջանքերը պետք է արդյունավետորեն համակարգեն. Պուտին
Հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումը իրականացվում է միասնական կանոններով եւ ընթացակարգերով...
Ամենաշատ