News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իմ անմիջական ղեկավարը պետնախարարն ու Արցախի նախագահն են, այս պահի դրությամբ տարհանման պաշտոնական հրահանգ ես չունեմ, որոշ գործողություններ կատարվում է միմիայն իրավիճակից ելնելով եւ իմ պատասխանատվության ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Մարդիկ ուզում են տեղափոխվել, մենք էլ վառելիքով եւ այլ  միջոցներով օգնում ենք, որ տեղափոխվեն, որովհետեւ վարկած կա, որ ադմինիստրատիվ ղեկավարումը կամ կմնա ադրբեջանցիներին, չնայած դա արդեն իսկ այս պահին հստակ է, որ այդպես չի լինի, ամեն դեպքում երեւի թե կլինի ռուսական, կամ չի լինի ադմինիստրացիա, ուղղակի այստեղ ո՛չ հայ բնակչություն կլինի, ո՛չ ռուս բնակչություն, բայց սա հստակ ինֆորմացիա չի»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Երեկ՝ նոյեմբերի 25-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջում հայտարարություն արվեց, սակայն քիչ անց այն հեռացվեց։ Ըստ այդ հաղորդագրության, պաշտոնապես հայտարարեցին,  որ ոչ մի բնակչի չի հրահանգվել մինչեւ նոյեմբերի 30-ը Բերձորը լքել, եւ շրջանառվում է վարկած, թե իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝  ոչ ոքի չէինք կարող հրամայել, որ լքեն քաղաքը․․․»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հաղորդագրությունը հրապարակվելուց որոշ ժամանակ անց հեռացվել։

«Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ՝ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հաղորդագրության թե՛ տեղադրումը, թե՛ հեռացումը համաձայնեցված չի եղել իր հետ։

«Դա դեզինֆորմացիա է եղել»,- շեշտեց նա։

Ովքե՞ր են այդ վարկածը շրջանառել՝ հարցին Մուշեղ Ալավերդյանը չպատասխանեց, պատճառաբանելով, թե ինքն իրավունքը չունի պաշտոնյաների կամ որեւէ այլ  հստակ աղբյուրը նշելու։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են,  բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ հեռանան իրենց քաղաքից։ Բերձորի բնակիչները թիվն ըստ նրա՝ 2200-ն է։

«Այս պահին փորձում ենք ժամանակավոր կացարաններով ապահովել, հետագայում, երեւի բոլորին կտեղափոխենք Ստեփանակերտ։ Այս հարցին հստակ չպատասխանեմ, որովհետեւ մինչեւ ամսի 1-ը կհասկանանք իրավիճակը, հետո կփորձենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներով զբաղվել, եթե, իհարկե, Աստծո կամոք ողջ լինենք»,- ասաց նա։

Ինքն անձամբ չի պատրաստվում հեռանալ Բերձորից, որովհետեւ չի ուզում։ Կա՞ն էլի ցանկացողներ, որոնք չեն ուզում գնալ Բերձորից, ըստ Ալավերդյանի՝ կլինեն։ Ասում է՝ «Բերձորում վտանգավոր չի լինելու, բայց ինֆորմացիան այնպիսինն է, որ մարդիկ չպետք է մնան»։

«Ամեն դեպքում Բերձորը չի հանձվում ադրբեջանցիներին»,- նկատեց նա՝ ընդգծելով չգիտի, թե ում է հանձնվում։

Մուշեղ Ալավերդյանը հրաժարվեց ասել, թե ո՞ւմ է անցնելու Բերձոր քաղաքի կառավարումը, «որպեսզի խուճապ չտարածի»։

«Ամեն դեպքում չի բացառվում, որ Բերձորի կառավարումը մնա հայկական»,- ասաց նա, ապա հավելեց բանակցությունները շարունակվում են։ Իսկ թե ո՞ւմ հետ են բանակցությունները շարունակվում, Մուշեղ Ալավերդյանը դա էլ չգիտի, միայն նշում է․

«Այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են  եւ որոշակի պատասխանատվություն կամ որոշակի լծակներ ունեն նմանատիպ հարցերը վերջնականապես որոշելու»։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։

Hetq.am-ը  զրուցել է նաև քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ, որոնք ասել են, որ տեղյակ չեն, թե ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին:

«իմ քայլից» Նարեկ Մկրտչյանն ասել է` մանրամասներին չի տիրապետում, սակայն գիտի, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Մկրտչյանի խոսքով` Արցախի նախագահը սերտ բանակցությունների մեջ է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, այդ հարցերը ևս օրակարգում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ