News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանին անցած տարածքներում ծառայած տղաներին լավագույն դեպքում տեղակայել են դպրոցներում և մանկապարտեզներում։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության  շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց ժամկետային զինծառայողի մայրը։

«Տղաս ծառայել է Արալեռում, որն այժմ գտնում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այն զորամասը, որտեղ ծառայել է տղաս, այլևս չկա։ Ադրբեջանին անցած տարածքների երեխաներին տեղակայել են հայկական հսկողության տակ գտնվող տարածքներում՝ լավագույն դեպքում դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմա իմ որդին Մարտունիում է՝ դպրոցում։ Բնականաբար դպրոցները հարմարեցված չեն զորամասերին, չկան անկողիններ, լավագույն  դեպքում իրենց կարող են տրամադրել  քնապարկեր։ Երեխաները քնում են գետնին», -պատմեց Լուսինե Հարոյանը։

Լուսինե Հարոյանը նշեց, որ  հիմա երեխաներին նորից տանում են դիրքեր փորելու, կրակայինների, մարտական հերթափոխության։

«Ըստ ստորագրված պայմանագրի մի կետի՝ ռուսական զորքերի տեղակայմամանը զուգընթաց հայկական զորքը պետք է դուրս բերվի, բայց առայժմ ոչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ոչ Արցախի պաշտպանության բանակը որևէ հստակ պատասխան չեն տալիս մեզ ։Պատկերացրեք այդ երեխաների վիճակը։ Հաշվի առեք տարիքը՝ 18-ից 20 տարեկան, դպրոցը ավարտել գնացել են, 44 օր անցել են դժոխքի միջոց։ Այդ երեխաները տեսել են իրենց ընկերների մահը։ Ունեն թեթև վիրավորումներ, տարբեր տրավմաներ, ծանր հոգեվիճակ։ Գոնե հնարավոր է ինչ-որ տեխնիկա տրամադրել,  որ այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա էլ չգնան բանվորություն անելու։ Որքանո՞վ է դա արդարացի», -ասաց Լուսինե Հարոյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ