News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշակի գումար է փոխանցելը շատ ճիշտ եւ արդարացված մոտեցում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մարդիկ որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատակներով է, իսկ հիմնադրամն ուղիղ իրավունք ու այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարը ծախելու այն նպատակով, ինչ նպատակով ծախսվել է։ Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծերը պետք չի բացել։ Այսինքն՝ պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որը կառավարում է այդ ամբողջ գործընթացը։ Շատ նորմալ գործընթաց է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, Կառավարությունն արդեն ինքն է որոշում, թե ինչպես այդ գումարը ծախսի։ Այսինքն՝ այն ֆորմալ առումով այդպես էլ պիտի լիներ»,- նշեց նա։

Թունյանը նշեց, որ ամփոփվելու է հիմնադրամի հաշվետվությունը, ինչպես նաեւ Կառավարությունը կհրապարակի պատերազմի այս ընթացքում թե գործադիրը, թե ԱԺ-ն որքան պարգեւավճարներ են ստացել. «Կհրապարակի հիմնադրամից Կառավարությանն ինչքան գումար է գնացել։ Եթե հարկ լինի, կհրապարակվի նաեւ գործադիրում եւ օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան գումար են փոխանցել հիմնադրամին»։

Անդրադառնալով Էկոնոիկայի նախարարի պաշտոնին բիզնեսմենի նշանակելու՝ վերաբերյալ հարցին՝ Թունյանն ասաց. «Նշանակումը կլինի, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ։ Ամեն դեպքում եթե կլինի բիզնեսմեն թե ոչ բիզնեսմեն, ամեն դեպքում ցանկացած թեկնածուի պարագայում մանրամասն քննարկումներ են իրականացվում։ Որոշումը չի կայացվում պահի տակ»։

Հարցին՝ Կառավարությունում կադրային այդ փոփոխությունները ի՞նչ են փոխելու Արցախի շրջանների հանձնման եւ երկրում ստեղծված իրավիճակի համար, պատգամավորն արձագանքեց. «Որեւէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով պետք է հետ բերվեն։ Կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի, որովհետեւ Հայաստանը դեռ պիտի գոյատեւի»։

Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ այդտեղ խնդիրը ոչ թե անձերի հետ է, այլ ծրագրերի ու գաղափարների. «Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզը, որը նշված է վեց ամսվա համար, դա այն ժամանակահատվածն է, որ այս նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տանք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ