News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը Արցախի պետականությունը նվազագույնի հասցնելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Բաքվի գործողությունների կանխատեսում է արել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի Հանրապետության եւ պատմական Ղարաբաղի հսկայական տարածքներ: Ադրբեջանը, որը վարչական աշխարհաքաղաքականության մեծ փորձ ունի, շուտով կսկսի գործնականում իրականացնել նման բնույթի որոշ ծրագրեր: Տվյալ համատեքստում բացառված չէ, որ կստեղծվի կազմավորում Ղարաբաղ կամ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ անվանմամբ, եւ, ամենայն հավանականությամբ, Շուշի վարչական կենտրոնով»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղ անվանմամբ վարչական-տարածքային կազմավորում ստեղծելու ծրագրեր ունեին 1920-ական թվականների վերջին, որպեսզի այդպիսով «ընդհանուր Ղարաբաղի» կազմում ներառվի նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ փաստացի լուծարելով պետականությունն այդ տարածքային կազմավորման մեջ առանց որեւէ ինքնավար կարգավիճակի:

«Կարծում եմ, որ այժմ նրանք նման ուղի կբռնեն: Այսինքն, կստեղծեն իրենց վարչական միավորը «Ղարաբաղ» անվանմամբ: Ադրբեջանի վերջնանպատակն է հայկական պետականության լուծարումը:

Մենք պետք է պատրաստ լինենք նման փորձերի: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է մեզնից, մեր ժողովրդից եւ նրանից, թե կկարողանանք արդյոք դասեր քաղել: Եթե այո, ապա ցանկացած մարտահրավեր կարող է ամրապնդվելու հնարավորություն դառնալ: Սակայն եթե դասեր չքաղենք, ապա մեզ էլ ավելի մեծ ցնցումներ եւ խնդիրներ են սպասվում»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական ներգրավման ռիսկերը. Արա Գասպարյան
Հավանաբար չեն լսել թուրք պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայտարարությունները...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն. Նրանք պահեստազորայիններ են. Արցախի ԱԻՊԾ
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն...
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ պատերազմի նահատակների (ֆոտո)
Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը...
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Ղարաբաղում իրավիճակը
Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման Բաքվի դիրքորոշման մասին...
Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան
Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը…
Թե ինչ ծանր որոշումներ են մեզ սպասում առջեւում, երեւի հայտնի է Արայիկ Հարությունյանին եւ Փաշինյանին. Վարդգես Բաղրյան
Դա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ դեռ հոկտեմբերի վերջին խոսում էր ցավոտ որոշումների եւ կապիտուլյացիայի մասին, ինչը տեղի ունեցավ…
Ամենաշատ