News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ծանր կորստյան այս դժվարին պահին ՀՀ երրորդ նախագահին խորին վշտակցություն ու զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից եւ արտերկրից, պաշտոնատար անձինք, հոգեւորականության, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, տիկին Սարգսյանի անթիվ բարեգործությունների շնորհիվ աշխարհ եկած, ինչպես նաեւ ծանր հիվանդություններից առողջացած ու նոր կյանք ստացած հայ մանուկների երախտապարտ ընտանիքների անդամներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նախագահ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով՝ տիկին Ռիտա Սարգսյանի` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ:

Ծանր կորստյան այս դժվարին պահին ՀՀ երրորդ նախագահին խորին վշտակցություն ու զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից եւ արտերկրից, պաշտոնատար անձինք, հոգեւորականության, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, տիկին Սարգսյանի անթիվ բարեգործությունների շնորհիվ աշխարհ եկած, ինչպես նաեւ ծանր հիվանդություններից առողջացած ու նոր կյանք ստացած հայ մանուկների երախտապարտ ընտանիքների անդամներ:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին՝ անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի եւ նրա ազնիվ հոգու համար հղված աղոթքների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ