News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

520 կիլոմետր սահմանի պաշտպանության կազմակերպման, հերթափոխի կազմակերպման եւ այլ հարցերի լուծման  անհրաժեշտություն կա, որոնց համար անհրաժեշտ է պահպանել ռազմական դրության ռեժիմը: Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրության չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Պատգամավորի խոսքով` արդեն օրինագծերի փաթեթ է մշակվել եւ ներկայացվել կառավարության քննարկմանը: «Նշված հարցերը դրանց ընդունումից հետո կարող են լուծվել առանց ռազմական դրության ռեժիմի»,- ասաց Մկրտչյանը:

Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ռազմական դրության պայմաններում միջոցառումների մի ամբողջ համալիր է իրականացվում, որոնք վերաբերում են ոչ միայն բանակին, այլ նաեւ տնտեսությանը, առողջապահությանը եւ տեղական ինքնակառավարմանը:

Նրա խոսքով` ռազմական դրության ռեժիմը պետք է առայժմ ուժի մեջ մնա, իսկ դրա կետերը պետք է փուլ առ փուլ չեղարկվեն:

«Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանը բարձր մակարդակի բժշկական եւ նյութական աջակցություն է ապահովել վիրավոր զինծառայողների եւ խաղաղ բնակիչների համար, այդ թվում` երկրի քաղաքացիների եւ Սփյուռքի ներկայացուցիչների նվիրատվությունների շնորհիվ: Ռազմական դրության մասին որոշումը հնարավորություն տվեց ապահովել այդ ամբողջ աջակցությունը` ազատելով այն հարկային եւ մաքսային պարտավորություններից»,- ասաց Ավանեսյանը:

Բացի այդ, պայմաններ ստեղծվեցին այս օգնության առավել արդյունավետ եւ արագ բաշխման համար: Այդ կարգավորումները ներկայիս ծավալներով, ըստ Ավանեսյանի, կարող են գործել միայն ռազմական դրության շրջանակներում:

Ընդ որում, կառավարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել եւ քննարկում, որը պետք է օգնության անխափան տրամադրում ապահովի նույնիսկ ռազմական դրության չեղարկումից հետո:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, իշխանությունները պատրաստ են քննարկել ռազմական դրության փուլային չեղարկման հարցը ողջամիտ հետաձգման տրամադրման դեպքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ