News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պատերազմին մասնակցած զինծառայողների առողջության և ապահով կացության կազմակերպման հետ կապված շատ բացեր կան։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության  շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց ժամկետային զինծառայողի հարազատը։

«Մենք շատ ահազանգեր ենք ստացել պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի, առողջության և ապահով կացության կազմակերպման հետ կապված շատ բացերի մասին։ Հասկանալի է, որ մշտական տեղակայման համար վայրեր չկան, բայց 16 օրը բավական է տարրական պայմաններով, հիգենիայի ապահովմամբ զբաղվելու համար։ Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի, յուրաքանչյուր զինվոր կարծես թե ինքն է իր համար պատասախանատու, որ գտնի ինչ-որ բան։ Կան մարդիկ, որոնք տեսանյութի մեջ ճանաչել են իրենց հարազատին, թե  ինչպես է գետնի վրա քնում», -պատմեց Մանուկ Խաչատրյանը։

Ըստ Մանուկ Խաչատրյանի՝ զինվորները բժշկական աջակցություն չեն ստանում։

«Շատ ծնողներ ահազանգում են, որ իրենց զինվորն ունի թեթև վիրավորում, որ բնականաբար անհամեմատելի է ծանր վիրավորումների հետ, սակայն բժշկական աջակցություն չեն ստանում։ Ես իմ հարազատի հետ խոսում եմ, ինքը 10 բառից 8-ը հազում է։ Եթե պատերազմը շարունակվեր մի քանի տարի, զինվորը չէր մտածի որ ցուրտ է, մրսում է, որ թոքաբորբ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինվորներին պաշտպանության բանակում տեղակայելը պաշտպանության նախարարությունն է ստանձել։ Ինչո՞ւ մենք պետք է խուսափենք պաշտպանության նախարարությանը հարցեր ուղղելուց»,- նշեց Մանուկ Խաչատրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ