News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի Urals տեսակի նավթի գինը կարող է հասնել 49 դոլարի, ինչը կհանգեցի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում տնտեսական ակտիվության եւ բնակչության վճարունակության վերականգնմանը: Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ ասել է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը:

Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ սահմանափակումների չեղարկումից հետո միգրանտների աշխատանքի պահանջարկը կրկին կաճի:

«Բացի այդ, այդ գործընթացները դրական ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, կհանգեցնեն ՀՆԱ 0,5 տոկոս աճի»,-նշել է նա:

ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովը կարծիք է հայտնել, որ 2021 թվականին սեզոնային միգրանտներն աստիճանաբար կզբաղեցնեն մշտական միգրանտների աշխատատեղերը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ