News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թշնամին չի՞ իմանում, որ դուք Արցախը ծնկի եք բերել թուրքի առաջ եւ դեռ ժամանակն ու քննիչ հանձնաժողովները ցույց կտան՝ դա եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանի ելույթին, թե՝ կապիտուլյացիա բառը մի ասեք,  թշնամին մեզ լսում է։

«Այն մայրերը, որոնք ասում են՝ փրկվեցին մեր որդիները, ոչինչ, որ մյուս 5000 մահացան, ոչ սիրելիներս, ես ուրախ եմ, որ ձեր որդիները փրկվեցին, բայց  իմացեք, թուրքի սահմանն այլեւս Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մեր հայրենիքի՝ Հայաստանի հսկայական ծավալն է եւ, այո, ամեն օր ձեր որդիները նորից լինելու են ավելի ծանր վտանգի տակ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի համար ցավալի է, երբ տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում դարձել է Ջոնի Բրջոնին։ Ես անհարմար եմ զգում որպես հայ, երբ նայում եմ էդ անիմացիաները, երգերը, չհավատաք, թե ես դրանից ուրախանում եմ, գլուխս կախում եմ, փակում եմ, չեմ ուզում նայել, որովհետեւ դա նաեւ իմ՝ որպես հայի արժանապատվությունն է վիրավորում»,- նկատեց նա։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե երկուսուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը փողոցում հպարտությամբ էր քայլում, նա մարդկանց կուռքն էր դարձել, իսկ հիմա՝ արհավիրքը։

«Հիմա նայում եմ, իր կառավարական սենյակում հանդիպում է անհայտ կորածների, ռազմագերիների ծնողների հետ, ամեն պատի տակ մի քանի թիկնապահ է կանգնած։ Հասկանո՞ւմ եք, էդ մարդը դարձել է Չեխովի՝ «Պատյանով մարդը»։ Նա վախենում է ամեն ինչից, նա անընդհատ դավադրություններ է տեսնում, բոլորի մեջ տեսնում է իր անձին, իր աթոռին վտանգող դավադրություն»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ