News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի գործող համաձայնագրում փոփոխությունները եւ Ֆրանսիայի Սենատի կոչերը տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժերի ներգրավման մասին ոչ միայն աննպատակահարմար կլինեն, այլեւ կործանարար խաղաղ գործընթացի համար, կարծում է Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը։

Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձեւ էր ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի։

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պատգամավորը հույս է հայտնել, որ այս բանաձեւի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է եւ հայ ժողովրդին աջակցության վկայություն, որը բնակվում է չճանաչված հանրապետությունում, այլեւ Ֆրանսիայի պատրաստակամություն շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։

«Ֆրանսիացի սենատորների բանաձեւում երկրի ղեկավարությանն ուղղված կոչ է հնչում Լեռնային Ղարաբաղի գոտում Ֆրանսիայի խաղաղապահ ուժերի ներգրավման մասին։ Ընդ որում՝ մեր ֆրանսիացի գործընկերները հրաշալի տեղեկացված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների գործելու մասին, որում որոշում է ընդունվել ռուսական խաղաղապահ զորախումբ մտցնելու մասին, ինչն այս փուլում միակ ճիշտ որոշումն է։ Վստահ եմ, որ գործող համաձայնագրում փոփոխություններ մտցնելը ոչ միայն նպատակահարմար չի լինի, այլեւ կործանարար կլինի խաղաղ գործընթացի համար։ Ռուսական խաղաղապահ ուժերը թույլ են տալիս կատարել հրադադարի ձեռք բերված պայմանները եւ կանխել մեծածավալ հումանիտար աղետը»,- շեշտել է պատգամավորը։

Ժելեզնյակը նաեւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծել, սակայն երկխոսության եւ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական լուծում մշակելու հիմքը դրված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ