News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բոլոր ֆեյքատերերն ու հայհոյանք գրողները, բոլոր «պերֆեկտթիվիներն» ու մնացած կեղտոտ «նորություններ» տարածողները պատասխան են տալու ու հենց առաջինը էն մարդկանց առաջ ում վարկաբեկել են ու մտել նրանց ընտանիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի քաղաքական հայր Ալեն Սիմոնյանն ու մյուսները

Արդեն 2,5 տարի փաստերով խոսում ենք դավաճանների իշխանության ֆեյքային իրականության մասին: Փաստարկված ներկայացնում ենք ֆեյքերի ֆաբրիկայի հովանավոր օլիգարխներին, դրանց քաղաքական «կրիշ»-ներին եւ այլն: Արդեն ֆեյքերի վտանգավորության մասին խոսում է վերջերս ՀՀ-ում աշխատող միակ ինստիտուտը` ՄԻՊ-ը, որի հայտարարության մեջ ակնհայտ գրված է, որ ֆեյքերի ինդուստրիայով կոնկրետ զբաղվում են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչ-որ ժամնակահատվածում ֆեյսբուքյան մեծ ֆեյքերի ֆաբրիկաներին միացան նաեւ «պերֆեկթիվիներն»  ու մնացած այլանդակ յութուբյան ալիքները: Սրանց հիմնական ֆունկցիան դավաճանների իշխանության հակառակորդների հասցեին կեղտոտ լուտանքներ թափելն ու ատելություն քարոզելն էր: Մենք դա էլ բացահայտեցինք` անուն առ անուն նեկայացնելով դրանց կատարողներին, փողը տվողներին եւ քաղաքական հայրերին, բայց որեւէ արձագանք չստացանք իրավապահ մարմիններից:

Հիմա, երբ արդեն մոտենում է սրանց տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. ընկերական շրջապատներում սկսում են խոսել, որ իրենք դա չեն ցանկացել անել, որ Ալեն Սիմոնյանն ու Հովհաննես Մովսիսյանը իրենց ստիպել էլ եւ այլն: Հիմա հատուկ սրանց ու իրանց քաղաքական հայրերի համար եմ ասում` թե՛ դուք` կատարողներդ, թե՛ Ալեն Սիմոնյանն ու մնացածները էս տարիների համար պատասխան եք տալու: Բոլոր ֆեյքատերերն ու հայհոյանք գրողները, բոլոր «պերֆեկտթիվիներն» ու մնացած կեղտոտ «նորություններ» տարածողները պատասխան են տալու ու հենց առաջինը էն մարդկանց առաջ ում վարկաբեկել են ու մտել նրանց ընտանիքներ:

Չե՛ք մարսելու, չե՛նք ներելու, եթե անգամ Ալենի համար Աստված իջնի ու ներում խնդրի...»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ