News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան գլխավորում է Թուրքիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների կիրառման ուղղված ջանքերը, սակայն մինչ այժմ ԵՄ կառավարություններին աջակցություն ստանալ չի հաջողվել` Հունաստանից եւ Կիպրոսից բացի, հաղորդում է Reuters-ը:

Փարիզը հայտարարում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անտեսեց հոկտեմբերի 1-ին ԵՄ առաջնորդների կողմից հնչեցված նախազգուշացումները` Միջերկրական ծովում գազի որոնման հետ կապված սրումից հրաժարվելու մասին:

Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը կոչ կանի պատժամիջոցներ կիրառել` դատապարտելով Էրդողանի այցը Կիպրոսի գրավյալ հատված:

«Թուրքիան գիտի` ինչ է պետք անել»,- այս շաբաթ Ֆրանսիայում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Առճակատում կամ համագործակցություն` նրանք են որոշում»:

Ֆրանսիան մանրամասն պատժամիջոցներ չի մշակել, սակայն դիվանագետներն ասում են, որ այդ միջոցառումները կտարածվեն Թուրքիայի տնտեսության այն ոլորտների վրա, որոնք ուղղված են ածխաջրածինների թուրքական որոնումների զսպմանը նավագնացության ոլորտում, բանկային գործում եւ էներգետիկայում:

Վտանգի տակ է նաեւ Թուրքիայի առեւտրային արտոնությունները ԵՄ-ի` իր հիմնական գործընկերոջ հետ, եւ դրա` ԵՄ մտնելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակը, ինչին, ըստ Ավստրիայի, պետք է վերջ տալ: Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, ինչը, ըստ ԵՄ դիվանագետներից մեկի, ոչ մի լավ բան չի խոստանում առեւտրային հարաբերությունների խորացման համար: «Սակայն Թուրքիան առանցքային գործընկեր է շատ ոլորտներում, ուստի ԵՄ Խորհրդում կոնսենսուս չկա: Դեռ շատ վաղ է»,- ասել է ԵՄ մեկ այլ դիվանագետ:

Ֆրանսիան եւս համաձայն չէ Թուրքիայի ղարաբաղյան հակամարտության հարցում: Փարիզն Անկարային մեղադրեց ճգնաժամի հրահրման մեջ Կովկասում:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեպի ավտորիտարիզմ է գլորվել` խարխլելով ԵՄ առաջնահերթությունները Սիրիայում եւ Լիբիայում, սակայն ռազմավարական գործընկեր է մնում, որին ԵՄ-ն չի կարող անտեսել:

Բեռլինը հույսեր էր կապում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդության հետ, սակայն վրդովվեց, երբ Անկարան անցյալ ամիս վերսկսեց գազի որոնման աշխատանքները Կիպրոսում:

«Էրդողանն իսկապես չափազանց հեռու է գնացել գերմանացիների հետ»,- ասել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան: Այս շաբաթ Միջերկրական ծովում թուրքական նավի որսման հետ կապված նոր տարաձայնությունը Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ սրեց առանց այդ էլ լարված հարաբերությունները ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ:

«Կարծում եմ, որ այժմ ընդհանուր ընկալում կա, որ պատժամիջոցներ կլինեն»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
Այս հարցում ևս ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ կտրվածքով միջազգային մակարդակի…
Եվրախորհրդարանը Բայդենին հրավիրել է Ստրասբուրգում կայանալիք լիագումար նստաշրջանին
Լավ կլիներ, եթե Ջոզեֆ Բայդենը Եվրախորհրդարանում ելույթ ունենար...
Բրյուսելը մտադիր է ԱՄՆ պատժամիջոցներից ԵՄ ընկերությունների պաշտպանության հարցով միջոցներ մշակել
Ցանկանալով փրկել Իրանի հետ գործարքը՝ ԵՄ-ն հատուկ նշանակության կառույց է ստեղծել...
Bloomberg. ԵՄ-ում մտադիր են մինչեւ ամառ պատվաստել մեծահասակ բնակչության առնվազն 70%-ին
Բացի այդ, ըստ նախագծի, մինչեւ հունվարի վերջը ԵՀ-ն պատրաստվում է ԵՄ անդամ-երկրների հետ համաձայնեցնել պատվաստումների վկայականի կազմման արձանագրությունը․․․
ԵՄ-ում անվանել են առաջիկա կես տարվա հիմնական խնդիրը
ԵՄ երկրների խորհրդի նախագահությունը հունվարի 1-ից վեց ամսով անցել է Պորտուգալիային․․․
ԵՄ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի կապել միայն Նավալնու խնդրի հետ
Պատասխանելով Նավալնու պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ընդլայնման մասին հարցին, Ստանոն նշել է, որ պատժամիջոցների հարցը գաղտնի գործընթաց է, եւ երբ որոշում կայացվի, համապատասխան հայտարարություն կարվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ