News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի սպասում հարաբերությունների սրում Միացյալ Նահանգների հետ նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք եւ չի սպասում պատժամիջոցներ ռուսական Ս-400 համակարգերի գնման պատճառով, հայտարարել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուսը, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ նախագահը, հավանաբար, շատ ուշադիր կհետեւի Մերձավոր Արեւելքում հավասարակշռությանը` ելնելով Միացյալ Նահանգների շահերից, եւ չի ցանկանա լարված հարաբերություններ Թուրքիայի հետ»,- ասել է Քուրթուլմուսը:

«Հավատում եմ, որ նրանք ապագայում դրական քայլեր կձեռնարկեն»:

Վաշինգտոնը հայտարարում է, որ Ս-400-ները վտանգ են ներկայացնում F-35 անտեսանելի կործանիչների համար, եւ հանել է Թուրքիային իր ռեակտիվ ինքնաթիռների ծրագրից:

Անկարան ասում է, որ Ս-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ում, եւ կոչ է արել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի ԱՄՆ-ի մտահոգությունները: Քուրթուլմուսը կրկնել է, որ Թուրքիան չի ենթարկվի ճնշման եւ չի հրաժարվի Ս-400-ներց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ