News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում ընդդիմության հետ որևէ բան չի քննարկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, հաջողության դափնիներն իրեն է վերագրում, անհաջողությանը՝ ուրիշներին։ Մեզ հետ որևէ բան չի քննարկվել, որևէ բան չի ասվել, դա հերթական սուտն է, և ինքը պետք է ամաչի։ Թող ներկայացնի մի հարց, որն ինքը դրել է ընդդիմության հետ քննարկման, և այդ քննարկումը պտուղ չի տվել։ Նա խաբեբայության վարպետ է։ Արդեն այնքան է ամոթը կորցրել, որ պատերազմը տանուլ տալուց հետո, աթոռը լպստելով կառչել է աթոռից։ Ամոթ է, հել գնա, ընկեր ջան, կգան մարդիկ, որոնք այս իրավիճակից լուծում կարող են գտնել», -ասաց Պետրոսյանը։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ անհնար է համախմբվել մի վարչապետի շուրջը, որին ծաղրում է Ադրբեջանի նախագահը։

«Ում շուրջը համախմբվե՞նք, Նիկոլ Փաշինյանի՞։ Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, որ իր շուրջը համախմբվենք։ Թող ասեն մի բան, որով առաջընթաց քայլ ենք կատարել, գնանք համախմբվենք ։ Ես ցավով եմ ասում, չեմ չարախնդում, ես իրեն առանձնապես չեմ սիրում, բայց ինքն է մեր երկիրը ներկայացնում, ու Ալիևի նման փալասը իր վրա խնդում է, հիմա ինքը ո՞նց է գնալու բանակցությունների։ Ես Նիկոլ Փաշինյանից՝ որպես գերագույն շինծու ինքնահռչակ հրամանատարի, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչի այս պահի դրությամբ  ռազմագերիների և զոհված հերոս երեխաների դիերը փոխանակելու վերաբերյալ։ Հիմա կսկսի՝ բանակցում ենք և այլն, հերիք է, զզվել ենք այդ հեքիաթներից։ Ամբիոնը հեքիաթ պատմելու վայր չի։ Ազգային ժողովի պատգամավորը, երբ երդում է տալիս, նա ոչ թե երդում է տալիս Նիկոլ Փաշինյանին ծառայելու, այլ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։  Իրենք բոլորը շարունակում են պաշտպանել ռազմական դրությունը, որպեսզի երկարաձգեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վախենում են, որ հենց կորցնեն իշխանությունը սահմանադրական կարգի բազմակի տապալման համար հենց Նիկոլ Փաշինյանին դատելու են։ Ինքը Հայաստանից չի թռնելու։ Եթե հեռանա էլ, միևնույնն է, իրեն գտնելու են», -նշեց Գևորգ Պետրոսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նոր նախարարի ամուսնու ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որից 43%-ը ԱՆ-ի հետ
Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին...
«Հրապարակ». Մարտուն Գրիգորյանն և Նազելի Բաղդասարյանը հրաժարվել են մարզպետի պաշտոնից. Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել
Այն ժամանակ մա­մուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել...
«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան
Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են...
«Ժողովուրդ». «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին
Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում...
«Ժողովուրդ». Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու...
«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ ինչու է դեմ եղել ՀՀԿ-ն
Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում...
Ամենաշատ