News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից կադրեր ցուցադրեց եւ մեկնաբանեց, որ ադրբեջանցի զինծառայողները Սոթքի հանքավայրի մատույցներում են։

«Քիչ առաջ Սոթքի հանքավայրի աշխատակիցներից զանգեցին ինձ եւ ասացին, որ այս պահին մենք սարսափի մեջ փորձում ենք իջեցնել տեխնիկան եւ մարդկանց անվտանգ տեղափոխել»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ Հայաստանում  անիշխանություն է։

ԲՀԿ-ական պատգամավորը մեջբերեց վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե Սոթքի հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ընդգծեց, որ սպասում են Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել։ 

«Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, էդ դեպքում ինչի՞ եք սպասում Գեղարքունիքի մարզպետի  պարզաբանմանը»,- նկատեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ Նիկոլ Փաշինյանը փրկել է Ստեփանակերտը՝ հանձնելով այլ տարածքներ, դիմեց Գեղարքունիքի մարզի բնակիչներին։

«Հիշեցնեմ, որ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանը դարձել է 410 կմ, ես շատ ուրախ եմ, որ ձեր որդիները այս պատերազմում փրկվեցին, բայց հիշեք, որ այս վտանգը կա»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ընդգծելով, որ մեզ ադեկվատ բանակցող է պետք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին
Պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա. Ընթանում է նախաքննություն...
Կներդնենք այնքան գումար, որքան պետք է վիրավոր զինվորների պրոթեզավորման և բուժման համար. «Հայաստան» հիմնադրամ
Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման...
Նախարար. Հայաստանի համար առաջնահերթ է ռազմագերիների վերադարձի հարցը
Նախարարի խոսքով՝ տվյալ ողբերգությունը վկայում է այն մասին, որ Բաքուն առաջին պլան է մղում կեղծ օրակարգ...
Ֆաշիզմի դրսեւորումներ տեսնում ենք Ադրբեջանում. այս թեմայով խոսակցություն է եղել Մոսկվայի բանակցություններում. Փաշինյան
Ռազմական գործողություններն ավարչտվել են, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, պատերազմն ունի հետցնցումներ...
Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունները. ԱԳՆ
Բանակցությունները վերսկսվելու են այն անփոփոխ սկզբունքների շրջանակում, որոնցով նախկինում կողմերի միջեւ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել...
Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար
Սովորաբար ես չեմ հայտարարում, սակայն կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան այցերի ամսաթվերն արդեն որոշվել են...
Ֆոտոռեպորտաժներ