News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիայի մասին փաստաթղթի համար պատասխանատվությունը գցել բանակի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Այդ առումով կարող եմ ասել, որ արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտության մեջ ձախողում չի եղել, այլ ձախողում է եղել մարտի դաշտում, բարոյական չէ»,-նշեց նա:

Ղազինյանի խոսքով՝ մարտի դաշտում մեր զինվորները կարողացել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

«Դա հատկապես ակտուալ է, երբ խոսքը մինչեւ հոկտեմբերի երկրորդ կեսը ժամանակահատվածի մասին է: Դրանից հետո այդ խնդիրը տեղափոխվել է դիվանագիտական հարթություն: Հայկական դիվանագիտության ակնհայտ ձախողում է նաեւ այն, որ առաջին փուլում չի բարձրացվել ռազմագերիների վերադարձի եւ անհետ կորածների որոնման հարցը»,-նշեց քաղաքական գործիչը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ