News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,ձեր գործընկերը՝ արտգործնախարար Արա Այվազյանն, այսօր անդրադառնալով Արցախում ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ «ռազմադաշտում ունեցել ենք ձախողում»։ Միաժամանակ նախարարը պնդել է՝ «դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա գրել է. «Քանի որ նոր ԱԳ նախարարն անթաքույց ձևով փորձում է իրադարձությունների ողջ մեղավորությունը մեր զինված ուժերի վրա բարդել, ուզում էի հասկանալ, արդյո՞ք այստեղ ասելիք չեք տեսնում։

Ես դեռ չեմ խոսում մեր արտգործնախարարության՝ վերջին 2,5 տարվա տապալումների մասին, դրա մասին շատերը գիտեն, իմաստ էլ չկա նորից վերհիշելու, սակայն խիստ մտահոգիչ եմ համարում ԱԳ նախարարի այս խիստ տարօրինակ պահվածքը։

Եթե նույնիսկ զինված ուժերը ձախողումներ են ունեցել, չեմ հասկանում, թե ինչու է դրա մասին այս պահին խոսում ԱԳ նախարարը, ինչ խնդիր է լուծում, ում է ցավեցնում։

Միգուցե ԱԳ նախարար նշանակվելու նախապայմանն է՞ դա՝ ամեն գնով անձնական պաշտպանության տակ առնել վարչապետ Փաշինյանին՝ նույնիսկ բանակի պես ինստիտուտին ոտնատակ տալով։

Փաստորեն, ով տեղից վեր է կենում, իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով․ կապ չունի՝ առիթ կա՞, թե՞ չէ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն. Նրանք պահեստազորայիններ են. Արցախի ԱԻՊԾ
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն...
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ պատերազմի նահատակների (ֆոտո)
Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը...
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Ղարաբաղում իրավիճակը
Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման Բաքվի դիրքորոշման մասին...
Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան
Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը…
Թե ինչ ծանր որոշումներ են մեզ սպասում առջեւում, երեւի հայտնի է Արայիկ Հարությունյանին եւ Փաշինյանին. Վարդգես Բաղրյան
Դա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ դեռ հոկտեմբերի վերջին խոսում էր ցավոտ որոշումների եւ կապիտուլյացիայի մասին, ինչը տեղի ունեցավ…
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ