News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի զոհերի ամենամեծ թիվն է հինգշաբթի օրը գրանցվել Սերբիայում, երկիրը մոտենում է աղետալի սցենարի: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա Սերբիայի համար այսօր ամենածանր օրն է, բայց հաջորդ մի քանի օրերը, հավանաբար, ավելի ծանր կլինեն: Առավոտյան մենք ունեցանք 47 մահ (կորոնավիրուսի հետեւանքով), ինչը ամենաբարձր թիվն է համաճարակի սկզբից: Մեզ համար ահավոր ծանր է իրավիճակը հիվանդանոցներում, քանի որ եթե օրական 10 հազար մարդու պետք է հետազոտել, որից հազարը պետք է հոսպիտալացվի, եւ դու չունես մեկ ազատ մահճակալ, ապա ամեն ինչ պարզ է, պարզ է, թե ինչ իրավիճակում ենք գտնվում:... Եթե մենք պատասխանատվություն չկրենք, մենք իսկապես աղետալի սցենարի կմոտենանք»,- ասել է նախագահը:

Սերբիայի ղեկավարը հիշեցրել է, որ երկիրը բանակցություններ է վարում պատվաստանյութի մատակարարման շուրջ, բայց մինչ այժմ Սերբիայում պատվաստանյութ չկա: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը պատվաստանյութ գնելու շուրջ բանակցում է COVAX մեխանիզմի շրջանակներում, ինչպես նաեւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Բրիտանիայի հետ:

Չորեքշաբթի երկրում գրանցվել է մեկ օրում վարակի ռեկորդային թվով դեպք: Ըստ երկրի առողջապահության նախարարության, նշված ժամանակահատվածում վարակվել է 7 579 մարդ, իսկ համաճարակի սկզբից մահացել է 1315 մարդ: Միեւնույն ժամանակ, ըստ բժիշկների, երկրում վարակվածների իրական թիվը կարող է առնվազն 10 անգամ ավելի լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը «կրկնակի վարակման զգալի ռիսկ» է ներկայացնում
Վերջին շաբաթներին ի հայտ են եկել կորոնավիրուսի մի քանի նոր տարբերակներ․․․
Հնդկաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարել հարեւան երկրներին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է․․․
Նիդեռլանդների կառավարությունն առաջարկել է սահմանել առաջին համազգային պարետային ժամը
Եվ արգելել թռիչքները Հարավային Աֆրիկայից ու Մեծ Բրիտանիայից, որ սահմանափակվի Նիդեռլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիաների տարածումը...
Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համար
Հիմա, երբ այդ երկիրը մեզ գերազանցեց վարակների քանակով, ոչ ոք այդ մասին չի խոսում․․․
Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները
Նա նշել է, որ կառավարությունն արդեն հաստատել էր այս ընթացակարգը դեկտեմբերի 27-ին․․․
Կոնստանտին Զատուլինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում օգնել Ղարաբաղի բնակիչներին
Կարծում եմ՝ պետք է ԱՊՀ գործերով հանձնաժողովին եւ առողջապահական հարցերի հանձնաժողովին հանձնարարել կառավարությունից հետաքրքրվել, թե ինչ ժամկետում, ինչ ծավալով կարող են պատվաստումներ անցկացնե...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ