News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Գեղարքունքի մարզի արդեն սահմանամերձ դարձած գյուղերի մի խումբ բնակիչների վերջին օրերին ռուս խաղաղապահների  և ադրբեջանցի զինվորների հետ բանակցություններ վարելով հաջողվել է պահպանել սահմանամերձ տարածքում գտնվող որոշ բլուրներ և ջրային ռեսուրսներով հարուստ արոտավայրեր։ Խոսքը Վայոց Ձորի մարզին կապող  և Ադրբեջանին սահմանակից  վիճելի դարձած հողակտորների մասին է։ Այս հարցում նրանց աջակցել են մոսկվաբնակ քրեական հեղինակություններ, որոնց ջանքերի շնորհիվ տեղում կարգավորել է խնդիրը, և խաղաղապահների ներկայությամբ որոշվել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղի բլուրների և դաշտերի ճակատագիրը։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին քարտեզագրումներ են իրականացվում նաև Ջերմուկին սահմանակից տարածքներում։

NEWS.am–ը Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենց համայնքին պատկանող վիճելի հողատարածքներ կան, որոնց ադրբեջանցիները փորձել են տիրանալ։

Ի պատասխան՝ համայնքապետը նշեց, որ նման խնդիր չի եղել։

«Չկա նման բան, դեռ մեր կողմ չեն եկել, մյուս կողմերը՝ չգիտեմ։ Չափագրումներով զբաղվում են հայ զինվորականները, նրանք քարտեզով բնագծերը հաստատել են,  մենք էլ ենք բարձրացել և տեղանքն ուսումնասիրել ենք։ Որտեղ պետք է բնագծերը դրվեն, հեռու են բնակավայրերից, ավելի մոտ են Վարդենիսի տարածքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը․․․
ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ
Զեկույցում պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը տեւել է 2020-ի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր, լուրջ մտահոգություններ է առաջացրել կրոնական ազատության վերաբերյալ, ինչը պետք է նախազգուշացում լինի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների եւ կառավարությունների համար․․․
Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող…
Ղարաբաղցի փախստական. Ինչպե՞ս կարող էին ադրբեջանցիները հասնել Շուշի
Նրա խոսքով՝ Շուշին գտնվում է Ղարաբաղի կենտրոնում, եւ բացարձակ անհասկանալի է՝ ինչպես է ադրբեջանցիներին այդքան հեշտ հաջողվել հասնել Շուշի...
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները…
Ի՞նչ իմաստ ուներ մի ողջ պատվիրակությամբ գործուղվել Ստրասբուրգ, երբ գերիների հարցը չկարողացան ներառել օրակարգում.Մելոյան
ԵԽԽՎ–ն նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ