News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը


Բերձոր քաղաքի բնակիչներին երեկ երեկոյան զգուշացրել են, որ պետք է մինչեւ նոյեմբերի 30-ը, ժամը 18։00-ն հանձնեն իրենց տներն ու հեռանան քաղաքից։

Բերձորում տասը տարուց ավելի բնակվող, հիվանդանոցի  գլխավոր հաշվապահ Մերի Մելիքյանը երկու երեխաների հետ պատերազմի օրերին ապաստանել էր Գորիսում, հիմա պատրաստվում է Աշտարակ տեղափոխվել, որտեղ արդեն տուն է վարձել։

«Զգուշացրել էին, որ մեր իրերը հանենք, հանել ենք էն, ինչ խիստ անհրաժեշտ էր, մնացածը թողել էինք, որ հետ ենք գալու, ապրենք, բայց որ էսպես եղավ, էլ ինչ հետ գանք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերին։ 

Նա Բերձորում մոտ 2 տարի առաջ վարկով բնակարան էր գնել, հիմա ստիպված հեռանում է սեփական տնից։ Մերին չի հետաքրքրվել, թե ինչու է նման որոշում կայացվել, որովհետեւ չգիտի, թե ով պետք է պատասխանի այդ հարցին։

«Հիմա կարեւորն այն է, որ ինչ էլ փորձենք հանել տնից, փրկենք, մեր օգուտն է։ Ո՞վ պետք է էդ հարցին պատասխան տա, մեր պես մարդիկ էլ իրենք են։ Իրենք էլ են էսօր անակնկալի եկել, ում ինչ ասես»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ խոսակցությունների՝ Բերձորի քաղաքապետը հետագայում կարող է լինել ադրբեջանցի։

«Մնացած տեղերը ոնց են իրենք մտել, նույն ձեւ էլ ստեղ են մտնելու։ Հայաստանի ղեկավարությունն ասում է՝ մնացեք, իրենց հետ կարող եք ապրել, մտնել իրենց կազմի մեջ, այսինքն՝ դառնանք իրենց քաղաքացի։ Ինչի՞ մենք ադրբեջանցու հետ կարո՞ղ ենք ապրել, կարո՞ղ ես երեխա պահել էստեղ՝ չես կարող»,- նկատում է Մերին։

Բերձորցիները շտապում են հավաքել իրենց իրերը, որ տեղափոխվեն Հայաստան։

«Մի տուն, մի խանութ թողնում եմ Հայկազյանում, երեք տուն էլ՝ Լաչինում, որից երկուսը կանխիկ եմ առել։ Իսկ մյուս տունը, որն ինձ տվել են, ամբողջովին վերանորոգել եմ, որտեղ կարող է բնակվել երկու ընտանիք, էդքան մեծ տուն է, իսկ պետությունն ինձ ինչո՞վ է օգնելու, երբ էս տները թողնում եմ, գնամ, ոչ մի բան չեն տալիս, ոչ էլ մտքերովն է անցնում, որ տան»,- նշում է  բերձորցի տղամարդը, ապա հավելում․«Էսօր մի ամբողջ ազգ մնացել է դրսում, մի հատ Ստեփանակերտ մնաց ու վերջ»։

Նշենք, որ այս պահի դրությամբ պաշտոնական հայտարարություն, թե ինչ ճակատագիր է սպասում Բերձորին, չի արվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Գերմանացի իրավապաշտպանները Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում պահանջել Բաքվից ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ