News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լռեցնելու ամբողջ գործիքակազմը ռազմական դրության ընթացքում իշխանության կողմից կիրառվել է՝ այդ թվում նաեւ լրատվամիջոցների խոսքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնություններ կյանքի կոչելով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ամփոփեց երկու ամսից ավելի երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում քաղաքական ընդդիմախոսներին «լռեցնելու» իշխանության փորձերը։

«Արդեն նոյեմբերի 9-ին հաջորդող ժամանակահատվածում, երբ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրենց օբյեկտիվ եւ արդարացի բողոքի ձայնն էին բարձրացնում, ամենատարբեր գործիքներ են կիրառվել։ Դրանք վերաբերում են ե՛ւ հավաքները խոչընդոտելուն, ե՛ւ հավաքված քաղաքացիների նկատմամբ աստղաբաշխական տուգանքներ սահմանելուն (խոսքը մի քանի հարյուր հազար դրամի մասին է), ձերբակալումներ, տարբեր տեսակի քրեական գործերի հարուցում. մի խոսքով՝ բոլոր գործիքակազմերը օգտագործել են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, իրավական հենքից դուրս քրեական գործեր հարուցելու ուղղությամբ։ Սա, կարծում եմ, իշխանությունների վախերի հանգամանքով է պայմանավորված»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Տոնոյանը շեշտեց, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին, տուգանքներին եւ խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված գործողություններին գնահատական տալու մասին ամենավերջին հերթին են մտածում. «Խոսքը յուրաքանչյուրիս է վերաբերում, բոլոր այն քաղաքական ուժերին, անհատներին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում իշխանությունների եւ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այսօր մենք ունենք շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը բազմաթիվ պայթյունավտանգ հետեւանքներով է հղի։ Հենց այսօր մենք Սոթքի հանքի դեպքով հասկացանք, թե որքան խարխուլ է այն հարաբերական կայունությունը, որի մասին իշխանությունը ողջ օրը թմբկահարում է։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատել»։

Իվետա Տոնոյանի խոսքով՝ բոլորի պատասխան տալու ժամանակը գալու է, բայց հիմա դեռ դրա մասին մտածելու ժամանակը չէ. «Իսկ այն, որ բոլոր մարդիկ, ովքեր այս օրերին, այս ժամանակահատվածում փորձել են լռեցնել ընդդիմախոսներին, հանրության շրջանում հեղինակություն ունեցող մարդկանց, արգելել են ազատ կամարտահայտմանը, սահմանափակել են ազատ տեղաշարժը, մեր հայրենակիցների, որովհետեւ դուք գիտեք, որ մարզերից եկող ճանապարհներն են պարբերաբար փակվում, բնականաբար գալու է բոլորի պատասխան տալու ժամանակը։ Բայց գտնում ենք, որ դա այսօր ամենավերջին բանն է, որը մեզ հուզում է։ Մենք այսօր կոնկրետ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրներ ունենք, որոնց ուղղությամբ ենք աշխատում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք» . «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում
Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները...
«Հրապարակ»․ Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ
Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի...
«Ժողովուրդ». Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից
Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում...
«Ժողովուրդ». Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ
Պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում...
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում
Թիմակիցները 24/7 ռեժիմով մտնում են մոտն ու համոզում, որ իր ռեյտինգն ամենաբարձրն է…
«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին
Նիստին չի մասնակցել անգամ Արարատ Միրզոյանը...
Ամենաշատ