News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում անհանգստանալու առիթ չեն տեսնում Սոթքի հանքավայրում ադրբեջանցի զինվորների հայտնվելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ հանքը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:

Նոյեմբերի 26-ի երեկոյան սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականների մի մեծ խումբ հանկարծակի հայտնվել է հանքավայրի տարածքում եւ պահանջել ազատել տարածքը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ համարեց անհապաղ հերքել այս տեղեկատվությունը: Պաշտպանական գերատեսչության օրինակին հետեւեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

Այդ ընթացքում նախնական սուղ տեղեկատվությունը սկսեց կուտակվել մանրամասներով, հայտնվեցին բազմաթիվ իրադարձություններ «դեպքի վայրից», հարակից գյուղերի համայնքների ղեկավարների հարցազրույցներ:

Արդյունքում կեսգիշերին մոտ հրավիրվեց մամուլի ասուլիս, որին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը պատասխանեց մամուլի բազմաթիվ հարցերին: Ըստ Խաչատրյանի, ոչ ոք չի խախտել Հայաստանի պետական սահմանը եւ չի ներխուժել Սոթքի հանքավայրի վարչական շենք: Խաչատրյանը հիշեցրեց, որ պայմանավորվածության համաձայն՝ բնակչությունն ու բանակը մինչեւ նոյեմբերի 25-ը լքել են Քարվաճառի տարածքը: Բանակը դուրս է բերվել պլանի եւ ժամանակացույցի համաձայն:

Սահմանը որոշվում է նախկին սահմանով, որը բաժանում էր միութենական հանրապետությունները: Հիմա այն անցնում է մոտավորապես հանքավայրի մեջտեղով, եւ ամենեւին էլ ոչ այնտեղով, որտեղ ավելի վաղ տեղադրված էր «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությունը: Այսինքն, կեսը գնում է Ադրբեջանին: Խաչատրյանի խոսքով, հանքի ղեկավարությանը դա հայտնի էր: Այնուամենայնիվ, սեփականատերերը ցանկապատել էին հանքավայրի ամբողջ տարածքը, իրենց նախաձեռնությամբ տեղադրել էին պատնեշ եւ անցակետ, տեղադրել էին պահակներ եւ ժամանակավոր տնակ: Խաչատրյանը հատուկ ընդգծեց, որ ՀՀ Զինված ուժերը ամենաչնչին առնչություն անգամ չեն ունեցել կատարվածին: Սոցցանցերում ժամանակավոր տնակի մոտ ադրբեջանցիների հայտնվելը ներկայացվել է որպես վարչական շենք ներթափանցում, հավաստիացրեց Խաչատրյանը: Իսկ խոսակցություններն այն մասին, թե իբր ադրբեջանցիները մեկ ժամ են տվել տարածքը լքելու համար, լուրեր են, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Խաչատրյանի խոսքով, անհասկանալի անցակետ հայտնաբերելով՝ ադրբեջանցիները բարձրախոսով կապվել են հայկական կողմի հետ: Այստեղից նրանց ասել են, թե դա ում անցակետն է, եւ զգուշացրել են ռուսական կողմին: Հետագա բանակցություններն ընթացել են ադրբեջանցիների եւ ռուսական կողմի միջեւ:

Լրագրողների բոլոր փորձերը` պարզելու այն փաստի օրինականությունը, որ մասնավոր ընկերությունը պարտավորվում է պաշտպանել սահմանի մի հատված, ընդ որում՝ պաշտոնապես հաստատված սահմաններից դուրս գտնվող, արգելք եւ անցակետ է դնում այնտեղ, հաջողությամբ չեն պսակվել: Օրինաչափ ենթադրությանը, որ տվյալ դեպքում հանքի աշխատակիցներն ակամա խախտում են սահմանը Խաչատրյանը բացասական պատասխան տվեց՝ այն պարզ պատճառով, որ աշխատակիցներն այդ օրը այնտեղ չեն եղել: Ո՞վ էր, այնուամենայնիվ, բանակցում, քանի որ տեսանյութում հստակ լսվում է հայերեն խոսքը: Խաչատրյանը նախընտրեց չկենտրոնանալ այդ հանգամանքի վրա:

Աստիճանաբար պարզվեց, որ ադրբեջանցի զինվորականները նախօրեին փորձել են մտնել հանքավայրի տարածք եւ նույնիսկ կարողացել են ժամանակավոր դիրք ստեղծել թափոնների տարածքում:

Քանի որ լրագրողներին հանգիստ չէր տալիս այն հարցը, թե որտեղ էին գտնվում հայկական զորքերը, Խաչատրյանը, կասկածները փարատելու համար, ստիպված էր բարձունքներով նշել դիրքերը, այդ թվում՝ հանքավայրի տարածքում: «Հանքավայրի կեսը մեր տարածքում է, կեսը` նրանց: Թե ինչպես դրանք կշահագործվեն, դա զինվորականների գործը չէ»,- նկատեց Խաչատրյանը:

«Զինված ուժերի անձնակազմն այնտեղ է, որտեղ պետք է լիներ: Մեր վերահսկողության տակ գտնվող տարածքը եւ սահմանը պաշտպանվում են»,- հավաստիացրեց Տիրան Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1995-1997-ին. Ռոբերտ Հայրապետյան
1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ...
3450 դի է փորձաքննության ենթարկվել․ Առողջապահության նախարար
Օրական միջինը 30 հոգու դի է ճանաչվում․․․
Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձման հարցը
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ…
Եթե ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդել է, թե Շուշին հայկական չէ, նա հայոց լեզվի հետ խնդիր ունի. ԱԺ պատգամավոր
Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Շուշին ադրբեջանական է…
Ես եղել եմ հայկական Շուշի քաղաքում, ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ․ Անահիտ Ավանեսյան
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն․․․
ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ
Զինծառայող Դ․ Ս․-ի մայրը ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ նույն հեռախոսահամարից օգտվել էին այլ զինծառայողներ եւս, իսկ հոկտեմբերի 16-ին արդեն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ