News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Նա գրել է. «Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»։

Նշենք, որ կառավարության շենքի բակում  լարված իրավիճակ էր։ Արցախյան պատերազմի մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատները փորձել են  փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։ Ոստիկանները նրանց քաշելով դուրս էին բերում ճանապարհից։

Փաշինյանի ավտոշարասյունը չկանգնեց, քշեց գնաց մեքենաների առջև վազող քաղաքացիների բազմության միջով։

Հավելենք, որ վերջին օրերին կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներն անցկացնում են բողոքի ակցիա՝ փորձելով տեղեկատվություն ստանալ իրենց հարազատների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին
Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում...
Վարչապետի ընտանիքը քրեական գործով ընդունել է, որ կերել են այդ խավիարը. Նարեկ Սամսոնյան
Դա եղել է 100 տոկոսանոց իրականություն, ավելին՝ գործով դա չի հերքվել, եւ հենց դա է պատճառը, որ սա դարձել է քրեական գործ...
Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1995-1997-ին. Ռոբերտ Հայրապետյան
1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ...
3450 դի է փորձաքննության ենթարկվել․ Առողջապահության նախարար
Օրական միջինը 30 հոգու դի է ճանաչվում․․․
Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձման հարցը
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ…
Եթե ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդել է, թե Շուշին հայկական չէ, նա հայոց լեզվի հետ խնդիր ունի. ԱԺ պատգամավոր
Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Շուշին ադրբեջանական է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ