Հնդկաստանի Ռազմածովային ուժերի Միգ-29 կործանիչը հինգշաբթի երեկոյան Արաբական ծովում ուսումնական թռիչքների ժամանակ վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է The Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։
Կործանիչի օդաչուները կատապուլտվել են։ Մեկին հայտնաբերել եւ տեղափոխել են հոսպիտալ, երկրորդի որոնումները շարունակվում են։
Կործանիչը բազավորված էր «Վիկրամադիտյա» ավիակրի վրա։ Աղետի պատճառները պարզվում են։