News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով վերջիններս առաջարկում էին վերացնել Հայաստանում դեռեւս սեպտեմբերի 26-ից հայտարարված ռազմական դրությունը: Նախագծի քննարկումը տեւեց յոթ ժամից ավելի, սակայն, ի վերջո, այն մերժվեց, քանի որ խորհրդարանական ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դեմ էր այդ նախագծին:շ

Քվեարկության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը՝ կողմ – 36, դեմ – 56, ձեռնպահ – 2: Ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էին Արփի Դավոյանն ու Գոռ Երանյանը. վերջինս նոր պատգամավորներից է: Նկատենք, որ նիստում շատ էին բացակաները եւ չքվեարկած պատգամավորները, չեն քվեարկել Սոֆյա Հովսեփյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը, Մարիա Կարապետյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Նիկոլայ Բաղդասարյանը:

Ընդ որում, նրանցից շատերը ելույթներ էին ունեցել եւ մանրամասնել, թե ինչու չպետք է հանվի ռազմական դրությունը, սակայն արդյունքում այդպես էլ չմասնակցեցին քվեարկությանը՝ թիմին թողելով միայնակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան
Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ…
ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան
Ճիշտ հակառակը հենց մեր հեռուստաընկերության նկատմամբ է եղել այդ ընդգծված իշխանական բացասական վերաբերմունքը…
ՀՀ տարբեր գյուղերում ադրբեջանցիներ են բնակվել, հիմա ի՞նչ, ասենք՝ այդ գյուղերն ադրբեջանակա՞ն են․ Շուշիի քաղաքապետ․168.am
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»․․․
Ազգային Ժողովը վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԲԴԽ անդամներ ընտրելու հարցով
Թեկնածուներն են նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը․․․
Վարչապետն ընդունել է պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը․ Տիգրան Պետրոսյանը ճեպազրույց է տալու
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար…
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ