News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը:

Նախագծում ամրագրվելու է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

Որպես հիմնավորում՝ նշվում է, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ) չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր նախագիծ ներկայացնել: 2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ:

Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ) կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է: Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետ. 2020թ․ Հայաստանի տնտեսական անկումը դրամական արտահայտությամբ կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար
Նա բացատրեց, որ եթե 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,6 մլրդ դոլար, ապա 2020-ին այդ ցուցանիշը (երբ Ազգային վիճակագրական կոմիտեն կհրապարակի ամբողջ 2020 թվականի տվյալները - խմբ.) կլինի մոտ 12,5 մլրդ դոլար․․․
էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ապա նաեւ մարզի գործարարների հետ
Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում նաև գյուղատնտեսական խնդիրները…
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՏՄՊՊՀ-ն գնաճի հետ կապված ուսումնասիրություն է անցկացնում
Նրա խոսքով՝ հաշվարկները իրականացվում են՝ ելնելով հումքի, ներմուծվող երկրներից ապրանքների գներից...
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը
Փաստացի այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել է միայն մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները պարզելու համար...
Հայաստանում հանքարդյունաբերության որոշ ընկերություններ շահութահարկ չեն վճարել. պատգամավոր
Այսինքն՝ ստացվում է, որ այդ հանքավայրերի ղեկավարությունը վնասով է աշխատում, սակայն ինչ-որ կերպ միջոցներ է գտնում այս կամ այն...
Ամենաշատ