News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նեվադա նահանգում կրակոցների արդյունքում մի մարդ է սպանվել, չորս մարդ վիրավորվել է, երկու կասկածյալ բերման է ենթարկվել, հայտնում է CNN-ը` վկայակոչելով տեղական ոստիկանությունը:

Նոյեմբերի 26-ի առավոտյան Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը, երբ ԱՄՆ-ում նշվում էր Գոհաբանության օրը, սկսել էր հաղորդումներ ստանալ քաղաքի տարբեր մասերում տուժածների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հրազենային վնասվածք ստացած հինգ մարդ էր հայտնաբերել: Նրանցից մեկը` 22-ամյա մի երիտասարդ, մահացել է: Մնացած զոհերը հոսպիտալացվել էին: Նախնական տվյալներով նրանց վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարծում ենք, որ կասկածյալները ավտոմեքենայով շրջում էին քաղաքում եւ անկանոն կրակում քաղաքացիների վրա` առանց ակնհայտ պատճառների»,- հայտարարել են ոստիկանությունում: Իրավապահ մարմինների հաղորդմամբ` կրակոցներից հետո սկսվել երկու կասկածյալների` 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու եւ 20 տարեկան կնոջ որոնումները:

Ավելի ուշ կասկածյալները բերման են ենթարկվել կրակոցների հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են Երեւանում բնակարանային գողության, գողության փորձի եւ գողությանն օժանդակելու դեպքերը
Գործն ուղարկվել է դատարան...
Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից եւ հենակետից մեկական մարտական հաշվարկ…
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել...
ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրգործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը
Բացի այդ՝ ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճել...
Այսօր Երեւանում տեղի է ունեցել մոտ 200 վթար. Վթարվել է նաեւ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մեքենան
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհից չհեռացված ձյունը…
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 39–ամյա վարորդը Nissan Skyline-ով բախվել է գազատարին
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի…