News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշխարհի տարբեր երկրների ավելի քան հազար խոշոր ընկերություններ հունվարից հոկտեմբեր ենթարկվել են համակարգչային շորթիչների հարձակումների, որոնք նրանցից փրկագին են պահանջել՝ սպառնալով հրապարակել գողացած գաղտնի տեղեկությունները։ Այս մասին այսօր հայտնել է ճապոնական առաջատար գործարար պարբերական Nikkei-ն։ Նրա մասնագետները համապատասխան հետազոտություն են անցկացրել Trend Micro բազմազգ ֆիրմայի հետ համագործակցությամբ, որը զբաղված է կիբեռանվտանգության ոլորտում։

Ըստ այդ տվյալների՝ անցյալ տարվանից աշխարհում կտրուկ մեծացել է շորթիչ վիրուսների միջոցով համակարգչային հարձակումների թիվը։ Դրանք հասանելիություն են ստանում փակ տեղեկություններին, այն արգելափակում գաղտնագրման ճանապարհով եւ միաժամանակ հափշտակում։ Դրանից հետո ընկերությունը ստանում է փրկագնման մասին պահանջ, հակառակ դեպքում սպառնում են գողացված տվյալները հրապարակայնացնել, ինչը վնաս կհասցնի ընկերության գործարար համբավին։

Հաղորդվում է, որ նման հարձակումների են ենթարկվել նույնիսկ այնպիսի հսկաներ, ինչպես ճապոնական Toyota Motor-ը եւ հարավկորեական LG Electronics-ը։ Ըստ այդ տվյալների՝ ընկերությունների զգալի մասը հրաժարվում է փրկագին վճարելուց։ Nikkei, սակայն, հայտնում է, թե տեղեկություններ կան, որ անցյալ տարի ճապոնական ընկերությունների 32 տոկոսը նախընտրել է նման հարձակումներից հետո, այնուամենայնիվ, ընդունել շորթիչների պայմանները։ Հաղորդվում է, որ փրկագնի միջին գումարը կազմել է 1,17 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ